երաժշտություն․ ՎերաԶԻՆՈւՄ

  • Հուլիսի 17, 2020
  • 19:30 - 20:30
  • Live Conversation
  • +37477799629

Հուլիսի 17-ին միացմամբ կզրուցենք թավջութակահար Հայկ Սուքիասյանի հետ երաժշտության և մասնագիտության փոխակերպման հնարավոր միտումների մասին։

Քննարկվելու են հետևյալ հարցերը.

Ի՞նչ պետք է սովորեն երաժիշտները:
Որո՞նք են երաժիշտների համար ամենից կարևոր հմտությունները:
Ինչի՞ սպասել համավարակի ավարտից հետո:
Ի՞նչ հմտություններ է պետք զարգացնել ներկայիս միտումներին համապատասխանելու համար:

Իր ռեպերտուարի ընդլայնվածության, ինչպես նաև միջազգային շրջագայություններում նվագելու դինամիկ ոճի շնորհիվ թավջութակահար Հայկ Սուքիասյանը (https://www.hayksukiasyan.com/) հենց սկզբից ուշադրության կենտրոնում հայտնվեց։

Նրա բազմաթիվ կատարումները՝ որպես մենակատար և կամերային երաժշտության անսամբլների մասնակից, ինչպես նաև աշխարհահռչակ նվագախմբերի և դիրիժորների հետ շրջագայությունների մասնակից, վկայում են նրա մեծ տաղանդի մասին:

2017-ի աշնանը Հայկը ընտրվել է որպես Մադրիդում Escuela Superior de Musica Reina Sofia-ի կատարելագործման ծրագրի ուսանող` աշխարհահռչակ թավջութակահար պրոֆեսոր Իվան Մոնիգետտիի դասարանում: Ներկայումս նա նվագում է այն թավջութակի վրա, որը փոխանցվել է իրեն իր պրոֆեսորի կողմից:

Զրույցը կվարի Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com), լեզուն՝ հայերեն:

Միջոցառումներ
Ինչպե՞ս չմեռնել ձանձրույթից կամ հակաթույն, որի մասին թրեյներները լռում են
  • Ապրիլի 25, 2024
  • 16:30 - 19:30
  • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
ՄՌ միջազգային օր
  • Մայիսի 20, 2024
  • 18:30 - 22:00
  • Բեսթ Վեսթերն Փլաս Կոնգրես հյուրանոց, ք․ Երևան Իտալիայի փող, 1 շենք
The Science of Leadership | 12th Annual Regional Conference
  • Հոկտեմբերի 4, 2024
  • Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ