թրեյնինգ․ ՎերաԶԻՆՈւՄ

training. ReCHARGE
  • Հուլիսի 10, 2020
  • 19:00 - 20:00
  • Live Conversation
  • +37477799629

Հուլիսի 10-ին FB LIVE միացմամբ կզրուցենք ԷՎԻՆՈՔՍ ընկերության համահիմնադիր Աշոտ Սարգսյանի հետ թրեյնինգի և մասնագիտության փոխակերպման հնարավոր միտումների մասին։

Քննարկվելու են հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ պետք է սովորեն թրեյներները:
  • Որո՞նք են թրեյներների համար ամենից կարևոր հմտությունները:
  • Ի՞նչ ռազմավարություն է պետք որդեգրել համավարակի ավարտից հետո և ի՞նչ սպասել:
  • Ի՞նչ հմտություններ է պետք զարգացնել ներկայիս միտումներին համապատասխանելու համար:

Աշոտ Սարգսյանը հավատացած է, որ հնարավոր է ստեղծել ներգրավված, բարձրակարգ մշակույթով թիմեր, որոնք ապահովում են գերազանց արդյունք:
Շարունակական զարգացումը, բացահայտումները, վերլուծությունները և ստացված արդյունքների նորովի կիրառելու, հարմարեցնելու ձգտումը նրան բնութագրող հատկանիշներ են:

Նա հավատում է տաղանդների զարգացման ուժին և վստահ է, որ նրանց ջանքերը բիզնեսի ռազմավարությանն ուղղելը ժամանակակից բիզնես միջավայրի համար հիմնական տարբերակիչ հատկանիշներից է:
Որպես ուսուցման և զարգացման փորձագետ, ունի ուսուցման բաժինների, ծրագրերի և գործընթացների նախագծման, կառավարման 11+ տարվա փորձ:
Նրա գործունեության և հետաքրքրությունների շրջանակը լայն է և ներառում է ուսուցման և զարգացման ծրագրերի նախագծումը, կատարողականի բարելավումը, ուսուցման տեխնոլոգիաները, ուսուցման արդյունքների գնահատումը, վարապատրաստման ծրագրերի կառավարումը, տաղանդների ինտեգրված կառավարումը, գիտելիքների կառավարումը:

Զրույցը կվարի Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com), լեզուն՝ հայերեն:

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ