գինեգործություն․ ՎերաԶԻՆՈւՄ
- Հունիսի 12, 2020
- 19:00 - 20:00
- Live Conversation
- +37477799629
Հունիսի 12-ին միացմամբ կզրուցենք Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ գինեգործության և մասնագիտության փոխակերպման հնարավոր միտումների մասին։
Քննարկվելու են հետևյալ հարցերը.
◾ Ի՞նչ պետք է սովորեն գինեգործները:
◾ Ինչպե՞ս ադապտացնել ձեր ռազմավարությունը ստեղծված իրավիճակին և ի՞նչ ակնկալել:
◾ Ի՞նչ հմտություններ պետք է զարգացնել՝ ժամանակակից բիզնես միտումներին համապատասխանելու համար:
Զարուհին ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ասպիրանտուրան՝ «Բուսաբուծական մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա» մասնագիտությամբ: Բացի այդ, ՀԱԱՀ Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ է և դասախոս, «Շիրակամուտ» խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն և Հայաստանի երիտասարդ գինեգործների միավորման նախագահի տեղակալ:
Միակ հայ կին գինեգործն է Հայաստանում, ով ունի գինու սեփական արտադրություն: Ընկերությունը ներկայանում է Zara Wines բրենդով և արտադրում է յուրօրինակ գինիներ ու վերմուտներ՝ խաղողի տեղածին և տեղական սորտերից:
Հանդիսանում է մի շարք միջազգային գինու հեղինակավոր մրցույթներում որպես ժյուրիի անդամ և փորձագետ։
Զրույցը կվարի Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com), լեզուն՝ հայերեն: