Ի՞նչ ենք մենք անում
Ասոցիացիայի նպատակն է զարգացնել Հայաստանի Հանրապետությունում մասնագիտացված մարդկային ռեսուրսների համայնքը, որը կնպաստի կայուն անձնակազմի արդյունավետ կառավարման ձևավորմանը և զարգացմանը երկրին ծառայելու նպատակով:

Մեր հիմնական ուղղությունները`
ՄՌ ոլորտի հանրայնացում
աշխատանքներ ուղղված ՄՌ մասնագիտության հանրայնացմանը և որպես հիմնական բիզնես գործընկեր ճանաչմանը
Մասնագիտական զարգացում
Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարիչների և ընդհանուր մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում
ՄՌԿ դաշտի բարելավում
աշխատանքային հարաբերությունների դաշտի բարելավում
ՄՌ ակումբի գործնական հանդիպումներ
ՄՌ փորձի փոխանակում, Հայաստանում և արտասահմանում ՄՌ կառավարման չափորոշիչների ուսուցանում և գործարկում, մասնագիտական նորությունների տարածում, կոնկրետ ՄՌ գործիքների և նախագծերի քննարկում
Ու՞մ ենք ծառայում
Մեր հիմնական անդամները զբաղեցնում են պաշտոններ տարբեր ոլորտների ընկերություններում, մեր անդամներն են՝
- ՄՌ կառավարիչներ
- ՄՌ տնօրեններ
- ՄՌ խորհրդականներ
- ՄՌ մասնագետներ
- ՄՌ ընդհանուր մասնագետներ
- ՄՌ թրեյներներ
- ՄՌ մասնագիտության հետ առնչվող այլ պաշտոններ:
