Վերադարձի և չեղարկման քաղաքականություն
HRCommunity.am-ում կան բազմաթիվ պրոդուկտներ և ծառայություններ։
Ենթադրվում է, որ HRCommunity.am վեբ կայքի օգտատերերը և նոր այցելուները, ովքեր գնում կամ վճարում են ծառայությունների համար, ամբողջովին տեղյակ են, թե ինչ են գնում/ձեռք բերում, և կարդացել են բոլոր փաստաթղթերը (ապրանքի նկարագրություններ, գովազդ և այլն) պրոդուկտի, ծառայության և այլնի վերաբերյալ, ապա նոր կատարել են այդ ընտրությունը: Տեղական և միջազգային սերտիֆիկացման և Քոուչինգի ծրագրերի փոխհատուցումը նշված է բացառապես «Cascade Consultants» ՓԲԸ-ի և օգտատիրոջ միջև առանձին համաձայնագրերում:
Նյութական ապրանքների նախնական ձեռքբերումից հետո 14 օրվա ընթացքում այն կարող է հետ վերադարձվել, ստանալով ամբողջական փոխհատուցում, եթե այն ամբողջությամբ չի օգտագործվել կամ վնասվել։ Որոշակի իրադարձության ամսաթվից 30 օր առաջ գրանցումը կարող է չեղյալ հայտարարվել, և ամբողջական փոխհատուցումը երաշխավորված կլինի հետևյալ իրադարձությունների համար՝ Annual Regional HR Conference, WOW!HR Armenia: DisruptHR Yerevan-ի դեպքում, նախնական գնումից 14 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո փոխհատուցում հնարավոր չի լինի:
HR ակումբի հանդիպուման օրվանից 2 օր առաջ գրանցումը կարող է չեղարկվել ամբողջ գումարի փոխհատուցմամբ: Այդ օրվանից հետո փոխհատուցում հնարավոր չի լինի:
Վեբինար հանդիպումից 24 ժամ առաջ գրանցումը կարող է չեղարկվել ամբողջ գումարի փոխհատուցմամբ։ Այդ ժամկետից հետո փոխհատուցում հնարավոր չի լինի:
Այլ ընկերությունների կամ անհատների չեղյալ հայտարարման քաղաքականությունը, որը կարող է հայտնվել HRCommunity.am-ում որևէ պրոդուկտի կամ ծառայության վերաբերյալ, միայն այդ ընկերությունների կամ անհատների ենթակայության տակ է:
Համաձայն ՀՀ սպառողների մասին օրենքի 23֊րդ Հոդվածի 2֊րդ մասի «զ» ենթակետի՝ տոմսը(երը) համարվում է տպագիր նյութ և այն վաճառքից հետո չի կարող վերադարձվել։