Օգտագործողի պայմանագիր

Բարի գալուստ HRCommunity.am: Մինչ կսկսեք օգտագործել HRCommunity.am-ը, կարևոր է ծանոթանալ օագտագործողի այս պայմանագրին։ Խնդրում ենք կարդալ այն ուշադիր։ Մուտք գործելով կամ օգտագործելով այս կայքի որևէ մասը կամ մեր կողմից առաջարկվող պրոդուկտ/ծառայություն, Դուք համաձայնվում եք ենթարկվել ներքոնշյալ դրույթներին և պայմաններին։ Եթե ցանկություն չունեք հետևելու մեր քաղաքականությանը, դրույթներին և պայմաններին, մուտք մի գործեք կամ մի օգտագործեք HRCommunity.am-ը։

Մենք հարգում ենք մեր կայքի այցելուների գաղտնիությունը։

HRCommunity.am-ը և դրան կից ընկերություններն ու գործընկերները հարգում են իրենց այցելուների գաղտնիությունը: Այս գործընթացը բացատրում է HRCommunity.am-ում տեղեկատվության հավաքման և տարածման մեր փորձը: Խնդրում ենք կարդալ այս տեղեկատվությունը, որպեսզի ՄՌ Ասոցիացիային միանալը հաճելի լինի Ձեզ համար։

Դուք պետք է այս էջը պարբերաբար ստուգեք՝ Գաղտնիության Քաղաքականությունում փոփոխություններին և թարմացումներին ծանոթանալու համար: Եթե Դուք շարունակեք օգտագործել այս կայքը Գաղտնիության Քաղաքականությունում որևէ փոփոխությունից հետո, ապա մենք դա կհամարենք փոփոխություններին համաձայնության նշան։

Ինչպիսի՞ տեղեկատվություն ենք մենք հավաքում:

Անձնական տեղեկատվություն. մենք կարող ենք Ձեր մասին տվյալներ հավաքել անմիջապես Ձեզանից (օրինակ ՝ մեր կայքում հարցաթերթեր լրացնելով, մեզ էլ․ նամակներ ուղարկելով կամ որևէ իրադարձության կամ դասընթացի գրանցվելու միջոցով): Մենք կարող ենք ավտոմատացված որոշակի տվյալներ հավաքել, քանի որ Դուք օգտագործում եք մեր վեբ կայքը`օգտագործելով քուքիներ և նմանատիպ տեխնոլոգիաներ: Սրա վերաբերյալ հավելյալ մանրամասների համար խնդրում ենք կարդալ մեր Քուքիների Քաղաքականությունը: 

Այս կայքին ցանկացած անձնական տեղեկատվություն տրամադրելով՝ Դուք լիովին հասկանում եք և միանշանակ համաձայն եք ցանկացած երկրում այդպիսի տեղեկատվության հավաքագրմանն ու մշակմանը։

Կարող են լինել դեպքեր, երբ HRCommunity.am-ը օգտագործի որևէ երրորդ կողմի գործիքներ` ձեր պրոֆիլից հավելյալ (հրապարակայնորեն հասանելի) տեղեկատվություն հավաքելու համար, կամ առկա տվյալները թարմացնելու համար, որոնք դուք տրամադրել եք HRCommunity.am-ին: Տվյալների տեսակը(ները), որոնք մենք կարող ենք հավաքել այդ գործիքների միջոցով, միայն այն տվյալներն են, որոնք HRCommunity.am-ում Դուք լրացրել եք կայքում գրանցման ժամանակ, կամ ավելի ուշ, երբ թարմացրել եք Ձեր պրոֆիլը։ HRCommunity.am-ը նպատակ չունի լրացուցիչ անձնական տվյալներ հավաքելու այն օգտատերերի վերաբերյալ, որոնց մենք նախապես չենք դիմել մեր կայքում գրանցվելու համար:

Ձեզ վերաբերող որոշ անձնական տվյալներ կարող են հավաքվել, եթե Դուք որոշեք մասնակցել մեր ոլորտային հետազոտական հարցումներին: Մասնավորապես, հարցումներին տված Ձեր պատասխանները, ինչպես նաև որոշ տվյալներ այն մասին, թե ինչպես եք Դուք միացած այս վեբ կայքին, ներառյալ՝ Ձեր IP հասցեն, ամսաթիվը և ժամը կարող են հավաքվել։

Մեր վեբ սերվերը հավաքում է տվյալներ  IP հասցեի, օպերացիոն համակարգի և բրաուզերի վերաբերյալ, որն այցելուներն օգտագործում են: IP հասցեն (որը տարբերվում է էլ․ փոստի հասցեից) մեզ տրամադրում է տեղեկություն օգտատիրոջ ինտերնետային ծառայության մատակարարի վերաբերյալ և դրա հիման վրա կարող է առաջարկել կապի աշխարհագրական դիրքը: Մենք նաև տեղեկություններ ենք հավաքում այն մասին, թե որ էջերն են այցելում օգտատերերը, ինչ հաջորդականությամբ են այցելում այդ էջերը և որ հղումների վրա են սեղմում: Այս տեղեկատվությունը օգնում է մեզ գնահատել կայքի տարբեր հատվածների արդյունավետությունը:

Ի՞նչ են քուքիները և ինչպե՞ս է HRCommunity.am-ը օգտագործում դրանք:

Քուքիները Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա տեղադրված փոքր տեքստային ֆայլեր են, որոնք կօգնեն հետևել, թե ինչպես եք օգտագործում մեր կայքը: Քուքիները չեն պարունակում Ձեր մասին անձնական տեղեկություններ, բայց դրանք տարբեր են յուրաքանչյուր օգտատիրոջ համար, ինչը հնարավորություն է տալիս HRCommunity.am-ին տարբերակել օգտատերերին և կարող է խնայել ձեր ժամանակը, երբ վերադառնաք կայքի որևէ մասի և կրկնեք Ձեր գործողությունները: Որևէ երրորդ կողմի  կամ կայքի կողմից Ձեր համակարգչի վրա տեղադրված քուքիները, եթե այդպիսիք կան, HRCommunity.am- ի պատասխանատվության տակ չեն և ենթակա չեն ընդհանուր դրույթների և պայմանների մեջ ներառվելու։

Թեև HRCommunity.am-ը Ձեզանից չի պահանջում պարտադիր օգտագործել քուքիներ, Խնդրում ենք հիշել, որ որոշ ծառայություններ պատշաճ կերպով չեն գործի, եթե Ձեր բրաուզերը ավտոմատ կերպով մերժի բոլոր քուքիներին: Ձեզ կարիքները առավել բավարարելու համար HRCommunity.am-ը հիմնականում օգտագործում է քուքիներ, որպեսզի՝

  • Տարբերակի վերադարձող այցելուներին․ քուքիները հիշում են Ձեր բրաուզերին, որպեսզի կարողանանք տրամադրել անհատականացված ծառայություններ մեր անդամներին: Քուքիները նաև մեզ օգնում են պարզել HRCommunity.am-ի այն անդամներին, ովքեր վերադառնում են կայք:

Ինչպե՞ս է HRCommunity.am-ը օգտագործում Ձեր մասին տեղեկատվությունը:

Մենք հավաքում ենք տեղեկատվություն, որպեսզի կարողանանք առավել հեշտ ծառայություններ մատուցենք Ձեզ և առավել անհատականացված։ Մենք հնարավոր է՝ օգտագործենք Ձեր անձնական տվյալները հետևյալ կերպ․

ա) Մենք կարող ենք ձեզ համար հասանելի դարձնել բլոգները և քննարկումների ֆորումները։

բ) Ձեր գրանցման տեղեկությունները հավաքվում են մեր տվյալների բազայում, երբ Դուք դառնում եք HRCommunity.am-ի անդամ: Այս անձնական տեղեկատվությունը կօգտագործվի պատվերների մշակման և Ձեզ հետ կապի պահպանելու համար, տեխնիկական թարմացումների, առաջիկա ծրագրի վերաբերյալ տեղեկատվության, հատուկ առաջարկների և առաջիկա իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:

գ) Երբ անդամները գրանցվում են մասնակցելու մեր հովանավորի ակտիվ կամ արխիվացված վեբ հեռարձակումներին, մասնակցելու այն միջոցառումներին, որտեղ Հայաստանի ՄՌ Ասոցիացիան կազմակերպիչ կամ գործընկեր է, կամ ներբեռնելու կայքէջի հրապարակումները, օգտատիրոջ ամբողջական կոնտակտային տվյալները կարող է՝ օգտագործվեն։

դ) Երբ անդամները մասնակցում են մեր ոլորտային հետազոտական հարցումներին, ամբողջական կոնտակտային տվյալները և հարցման պատասխանները կարող են տրամադրվել հովանավորին՝ համաձայն նրա հետ կնքված որևէ համաձայնագրի: 

ե) Մենք կարող ենք կայքի ընդհանրացված վիճակագրական տվյալներ տարածել լրատվամիջոցների կամ այլ երրորդ կողմի հետ: Մենք անձնական տեղեկություն չենք հայտնում որևէ երրորդ կողմի, միայն ընդհանրացված տվյալներ:

Ինչպե՞ս հրաժարվել Ձեր բաժանորդագրություններից և դադարեցնել մեզ հետ հաղորդակցումը։

Որպես HRCommunity.am-ի մաս, դուք կստանաք շաբաթական առնվազն 1 էլ. նամակ։ Այդ նամակները կարող են լինել մեր գալիք և արդեն իսկ տեղի ունեցած իրադարձությունների մասին, ինչպես նաև կարող է պարունակել տեղեկատվություն մեր գործընկերների կամ նրանց արտադրանքի մասին: 

Եթե այլևս չեք ցանկանում բաժանորդագրված լինել կամ կապ պահել մեզ հետ, ունեք հրաժարվելու հետևյալ տարբերակները.

  1. Դադարեցնել բաժանորդագրությունը սեղմելով բաժանորդագրությունը չեղարկելու հղումը, որն առկա է էլ․ նամակում,
  2. Նամակ գրել info@HRCommunity.am էլ. հասցեին կամ զանգահարել +374 94 58 46 96 կամ +374 11 58 46 96 հեռախոսահամարներին:

Ինչպե՞ս է HRCommunity.am-ը պաշտպանում Ձեր անձնական տեղեկությունները։

Մեր բոլոր գործարքների համար մենք օգտագործում ենք ինտերնետային անվտանգության խելամիտ և արդի մեթոդներ և տեխնոլոգիաներ: Ձեր գաղտնիությունը պաշտպանելու մեր բոլոր ջանքերի համար ոչ մի համակարգ չի կարող երաշխավորվել: Մենք չենք կարող ապահովել կամ երաշխավորել ցանկացած տեղեկատվություն, որը Դուք մեզ փոխանցեք, կամ մենք Ձեզ փոխանցենք, կամ երաշխավորենք, որ այն զերծ կլինի երրորդ անձանց կողմից չարտոնված հասանելիությունից: Ձեր տեղեկատվությունը ստանալուն պես մենք մեծ ջանքեր ենք գործադրում` ապահովելու դրա անվտանգությունը մեր համակարգերում:

Ձեր տեղեկատվության հասանելիությունը/Ձեր տվյալների իրավունքները։

Ցանկացած պահի HRCommunity.am-ի անդամները կարող են անպիջապես մուտք գործել իրենց պրոֆիլ և փոփոխել, թարմացնել, ավելացնել կամ ջնջել տեղեկատվություն ընտրելով «Հաշվի կարգավորումներ» կամ «Օգտատիրոջ տվյալներ»:

Դուք կարող եք նաև ստանալ մեզ մոտ առկա տեղեկատվությունը, կարող եք խնդրել մեզ ուղղել ցանկացած տեղեկություն, որը սխալ է և/կամ խնդրել մեզ արգելափակել կամ ջնջել այդպիսի տեղեկատվությունը։

Այլ կայքեր և հղումներ HRCommunity.am-ում

Կայքը կարող է պարունակել նաև այլ կայքերի հղումներ: Այդ կայքերի գաղտնիության քաղաքականությունը կարող է էականորեն տարբերվել մեր կայքի քաղաքականությունից: Դուք պարտավոր եք կապվել անմիջապես այդ կայքի օպերատորի հետ` ծանոթանալու նրանց գաղտնիության քաղաքականությանը:

HRCommunity.am-ում տրամադրված ցանկացած հղում միայն Ձեր հետաքրքրության կամ հարմարության համար է և չի ենթադրում որևէ պարտադրանք ՄՌ Ասոցիացիայի կողմից: 

HRCommunity.am-ի նյութերի/բովանդակության հեղինակային իրավունք և թույլտվություն

HRCommunity.am-ը պատկանում է ՄՌ Ասոցիացիային և ղեկավարվում է դրա կողմից: HRCommunity.am-ի վեբ էջերի բովանդակությունը, որոնք ստեղծվել են, տրամադրվել, գրվել և հրապարակվել են HRCommunity.am-ի աշխատակազմի կողմից, ներառյալ դրանց ձևավորումը, տեքստը, գրաֆիկան և դասավորությունը, պատկանում և վերահսկվում է ՄՌ Ասոցիացիայի կողմից և հանդիսանում է ՄՌ Ասոցիացիայի հեղինակային իրավունքով պաշտպանված նյութ: ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ:

Այս կայքում ընդգրկված ամբողջ բովանդակությունը, ինչպիսիք են տեքստը, գրաֆիկաները, լոգոնները, նկարները և աուդիո տեսահոլովակները HRCommunity.am-ի սեփականությունն է և պաշտպանված է ՀՀ և հեղինակային իրավունքի պաշտպանության միջազգային օրենքներով: Այս կայքի բովանդակության ցանկացած վերատպում, ձևափոխում, ցուցադրում, փոխանցում, վերահրատարակում թույլատրվում է միայն այն դեպքում, երբ նշվի նյութի աղբյուրը՝ HRCommunity.am․

HRCommunity.am-ի կանոնները

HRCommunity.am-ը պատասխանատու կերպով օգտագործելու համար ՄՌ Ասոցիացիան սահմանել է ներքոնշյալ կանոնները: Եթե HRCommunity.am-ի օգտագործման ժամանակ չհետևեք այս կանոններին, ՄՌ Ասոցիացիան իրավունք ունի Ձեզ արգելել HRCommunity.am-ի օգտագործումը և կարող է դադարեցնել ցանկացած հաշիվ (առանց փոխհատուցման), որն առկա է HRCommunity.am-ում: HRCommunity.am-ի օգտագործման ժամանակ Դուք չպետք է․

  1. բեռնեք, տեղադրեք, ուղարկեք, փոխանցեք կամ այլ կերպ տարածեք ցանկացած տվյալ, տեքստ, տեղեկատվություն, հաղորդագրություններ, ծրագրեր, երաժշտություն, լուսանկարներ, գրաֆիկա, վիդեո հաղորդագրություններ կամ այլ նյութեր.
    • որոնք խրախուսում են այնպիսի գործողություն, որը կանխամտածված կամ չկանխամտածված կերպով կխախտի տեղական, պետական, ազգային կամ միջազգային օրենսդրությունը կամ կհանգեցնի քաղաքացիական պատասխանատվության, կամ HRCommunity.am-ի օգտագործման այնպիսի ձև, որը կհակասի օրենքին;
    • որը վիրավորական է, սպառնալից, ոտնձգություն պարունակող, տանջող, զրպարտիչ, գռեհիկ, անպարկեշտ, ատելի կամ ռասայական, էթիկական կամ որևէ կերպ դատապարտելի;
    • որը փոխանցելու իրավունք չունեք որևէ օրենքից ելնելով կամ որևէ պայմանավորվածությունից/պայմանագրից ելնելով;
    • որը պարունակում է որևէ վիրուս կամ ցանկացած այլ համակարգչային կոդ, ֆայլ կամ ծրագիր, որը նախատեսված է ընդհատելու, ոչնչացնելու կամ սահմանափակելու որևէ համակարգչային ծրագրի ապահովման գործառույթները;
  2. կեղծել որևէ անձ կամ կազմակերպություն, կամ սխալ ներկայացնել Ձեր կապվածությունը որևէ անձի կամ կազմակերպության հետ. կամ
  3. հավաքել կամ պահպանել HRCommunity.am-ի  այլ օգտատերերի մասին անձնական տվյալները։

Երրորդ կողմի ծառայություններ

Գնման պայմանները, վճարման պայմանները, երաշխիքները, օգտագործումը և առաքումը սահմանափակվում են բացառապես Ձեր և Վաճառողի միջև: 

HRCommunity.am-ն չի համարվում այդպիսի գործարքների մասնակից, անկախ նրանից, թե որևէ եկամուտ կամ վարձատրություն կստանանք, թե ոչ այդ գործարքից, կամ պատասխանատու կլինենք որևէ ծախսերի/վնասների համար, թե ոչ, և՛ ուղղակիորեն, և՛ անուղղակիորեն, Ձեր կամ այլ ներգրավված անձանց կամ գործարքին առնչվող որևէ այլ անձանց համար:

Կոնտենտի համաձայնագիր

HRCommunity.am-ն իր օգտատերերին հնարավորություն է տալիս տեղադրել բովանդակություն (օր․ հոդվածներ, բլոգներ և այլն) և մեկնաբանություններ անել։ Մենք իրավունք ունենք մերժելու կամ ջնջելու HRComunnity.am-ում տեղադրված նյութերը և հրապարակումները անհրաժեշտության դեպքում։

Ձեր բովանդակությունը հրապարակելու համար (այսինքն՝ հոդվածներ, նորություններ և այլն), Դուք պետք է համաձայնեք հետևյալ դրույթներին․

  1. Հեղինակը(ները)  ներկայացնում և երաշխավորում է, որ տրամադրված նյութերը ինքնատիպ են և չեն ոտնահարում  որևէ անձի կամ կազմակերպության մտավոր սեփականության իրավունքը, չեն պարունակում զրպարտություն կամ անպարկեշտ նյութեր;
  2. Հեղինակը(ները) ՄՌ Ասոցիացիային տալիս է իրավունք ՝ իրենց անուններն օգտագործելու օգտագործելու։ ՄՌ Ասոցիացիան իրավունք ունի խմբագրելու ընդունված բովանդակությունը իր ներկայացման ոճին և ձևաչափին համապատասխան՝ հետևելով, որ հեղինակային իմաստը չփոխվի;
  3. Այս պայմանագիրը որևէ կերպ չի սահմանափակում Հեղինակներին` օգտագործելու կամ հրապարակելու իրենց կոնտենտը այլ վայրերում, և հեղինակներները  պահպանում են իրենց հեղինակային իրավունքը:

Կայքի օգտագործման պայմանները

Այս կայքը կամ այս կայքի որևէ մասը չի կարող  կրկնօրինակվել, պատճենվել, վաճառվել, վերավաճառվել կամ այլ կերպ շահագործվել որևէ առևտրային նպատակով, որը հստակորեն թույլատրված չէ ՄՌ Ասոցիացիայի կողմից: Տեղեկատվություն բեռնելու կամ տեղեկատվություն փոխելու չարտոնված փորձերը խստիվ արգելվում են: