Հայաստանի ՄՌ Ասոցիացիան՝
HRCI-ի հետ համագործակցությամբ
Միջազգային ճանաչում ունեցող ՄՌ հավաստագրումն այստեղ՝ Հայաստանում
Արդեն 50 տարի HR Certification Institute-ը (HRCI) սահմանում է ՄՌ ոլորտի մասնագիտական գիտելիքների և կարողությունների միջազգային չափանիշները։ Ավելի քան 150 երկրում 500,000-ից ավելի մասնագետներ ստացել են HRCI-ի հավաստագրեր։ 2026թ. օգոստոսի 9-ից Հայաստանի ՄՌ Ասոցիացիան հանդիսանում է HRCI-ի հավաստագրման լիազորված գործընկեր։
Ավելի քան 15 տարի Հայաստանի ՄՌ Ասոցիացիան նպաստում է հայաստանյան ՄՌ մասնագետների գիտելիքների զարգացմանն ու փորձի փոխանակմանը։ 2026թ. Ասոցիացիան դարձավ Հայաստանում HRCI-ի հավաստագրման լիազորված գործընկեր։ Սա նշանակում է, որ Ասոցիացիան թեկնածուներին նախապատրաստում է հավաստագրման քննությանը, իսկ հավաստագրերը շնորհում է HRCI-ը՝ սահմանված պահանջներին դիմորդների համապատասխանությունը հաստատելուց և քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո։
HRCI հավաստագրման 4 հիմնական առավելություն
Միջազգային ճանաչում
Մասնագիտական հավաստագիր, որը ճանաչում և արժևորում են գործատուները Հայաստանում և ամբողջ աշխարհում։
HRCI-ի միջազգային թրեյներ
Սովորեք HRCI-ի միջազգային դասընթացավարի հետ, ով նույնպես անցել է այս ճանապարհը։
Նախապատրաստում այստեղ՝ Հայաստանում
Դասընթացներ Երևանում՝ հայաստանյան ՄՌ մասնագետների հետ միասին։
Ամեն ինչ՝ մեկ փաթեթում
Դասընթաց, HRCI-ի պաշտոնական առցանց ուսումնական հարթակ, փորձնական թեստեր և քննության վաուչեր։
Ի՞նչ է առաջարկում ծրագիրը
| 01 Դասընթացների շարք՝ HRCI-ի միջազգային թրեյների կողմից
Ինտերակտիվ դասընթացներ Երևանում, փորձնական թեստեր՝ յուրաքանչյուր թեմայից հետո, ամբողջական փորձնական քննություն՝ հավաստագրման իրական քննությունից առաջ։ |
| 02 HRCI-ի պաշտոնական առցանց ուսումնական հարթակ
HRCI-ի պաշտոնական առցանց ուսումնական հարթակը հիմնված է հավաստագրման քննությունների բովանդակային ծրագրերի վրա և ներառում է HRCI-ի փորձնական քննություն։ Համակարգից օգտվելու հասանելիությունը տրամադրվում է 180 օրով։ |
| 03 HRCI-ի քննության մասնակցության վաուչեր
Փաթեթը ներառում է քննության դիմումի և քննության մասնակցության վճարները։ Պատրաստ լինելուց հետո կարող եք ամրագրել քննության օրը։ |
Ո՞ւմ համար է նախատեսված ծրագիրը
Հայաստանի այն ՄՌ մասնագետների համար, ովքեր ցանկանում են հավաստագրել իրենց գիտելիքներն ու կարողությունները միջազգային չափանիշներին համապատասխան՝ անկախ նրանից՝ իրականացնում են ՄՌ կառավարման ամենօրյա գործառույթներ, թե ղեկավարում են կազմակերպության ՄՌ ռազմավարությունը։
- ՄՌ կառավարման ընդհանուր և մասնագիտացված ուղղություններով աշխատող մասնագետներ, որոնք պատրաստ են մասնագիտական զարգացման հաջորդ քայլին։
- ՄՌ ղեկավարներ, ՄՌ բիզնես գործընկերներ և ՄՌ տնօրեններ։
- Ընկերություններ, որոնք ցանկանում են իրենց ՄՌ թիմերի կարողությունները զարգացնել միջազգային չափանիշներին համապատասխան։
Ինչո՞ւ ընտրել HRCI
50 տարի
Միջազգային մասնագիտական չափանիշ
HRCI-ն ՄՌ մասնագետներին հավաստագրում է 1976թ-ից
Հավատարմագրված
Որակի անկախ գնահատում
HRCI-ի հավաստագրերի մեծ մասը հավատարմագրված է Հավաստագրող գործակալությունների ազգային հանձնաժողովի (National Commission for Certifying Agencies, NCCA) կողմից։
500,000+
Միջազգային մասնագիտական համայնք
Ավելի քան 500,000 հավաստագրված մասնագետ՝ աշխարհի ավելի քան 150 երկրում
3 տարի
Գիտելիքների շարունակական արդիականացում
Հավաստագիրը պահպանելու համար անհրաժեշտ է 3 տարին մեկ կատարել շարունակական մասնագիտական զարգացման պահանջները։
Ծանոթացե՛ք հավաստագրման ծրագրերին
Հայաստանի ՄՌ Ասոցիացիան նախապատրաստում է թեկնածուներին HRCI-ի միջազգային երկու հավաստագրման քննություններին։ Դեռ չե՞ք կողմնորոշվել, թե որ ծրագիրն է առավել համապատասխանում ձեր փորձին և մասնագիտական նպատակներին։ Մենք անվճար կգնահատենք ձեր համապատասխանությունը հավաստագրման պահանջներին և կօգնենք ընտրություն կատարել։
PHRi
Professional in Human Resources – International
ՄՌ կառավարման ընդհանուր և մասնագիտացված ուղղություններով աշխատող մասնագետների համար, որոնք իրականացնում են ՄՌ ծրագրեր և ամենօրյա գործառույթներ։
Պահանջվող աշխատանքային փորձ
- 1 տարի՝ մագիստրոսի աստիճանի առկայության դեպքում։
- 2 տարի՝ բակալավրի աստիճանի առկայության դեպքում։
- 4 տարի՝ առանց բարձրագույն կրթության։
SPHRi
Senior Professional in Human Resources – International
ՄՌ ղեկավարների, ՄՌ բիզնես գործընկերների և ՄՌ տնօրենների համար, որոնք ղեկավարում են կազմակերպության ՄՌ ռազմավարությունը։
Պահանջվող աշխատանքային փորձ
- 4 տարի՝ մագիստրոսի աստիճանի առկայության դեպքում։
- 5 տարի՝ բակալավրի աստիճանի առկայության դեպքում։
- 7 տարի՝ առանց բարձրագույն կրթության։
Ինչպե՞ս է կազմակերպվում գործընթացը
1 Անվճար խորհրդատվություն
Գնահատում ենք ձեր համապատասխանությունը հավաստագրման պահանջներին և օգնում ընտրել ձեզ համապատասխան ծրագիրը։
2 Գրանցում
Ստանում եք քննության մասնակցության վաուչեր և HRCI Cert Prep ուսումնական համակարգից օգտվելու հասանելիություն։
3 Նախապատրաստում
Մասնակցում եք հավաստագրված դասախոսի ղեկավարությամբ անցկացվող դասընթացներին և հանձնում ամբողջական փորձնական քննություն։
4 Հավաստագրի ստացում
HRCI-ի սահմանած պահանջները կատարելուց և քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո ստանում եք համապատասխան հավաստագիրը։
Պատրաստվե՛ք HRCI հավաստագրմանը Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի հետ
Դասընթացների շարք՝ HRCI-ի միջազգային թրեյների կողմից
Դասընթացներն իրականացվում են Երևանում։ Դասընթացների վերջնական ժամանակացույցը կհրապարակվի շուտով։
HRCI-ի պաշտոնական առցանց ուսումնական հարթակ
Նախատեսվող փաթեթը ներառում է HRCI Cert Prep առցանց ուսումնական նյութերը, փորձնական թեստերը և HRCI-ի քննության մասնակցության վաուչերը։
Գործնական նախապատրաստում՝ քննությունից առաջ
Մասնակիցները կլուծեն գործնական հարցեր և կհանձնեն ամբողջական փորձնական քննություն։
Վճարման և խմբային մասնակցության տարբերակներ
Վերջնական պայմանները կհաստատվեն մինչև գրանցման մեկնարկը։
Կարևոր է իմանալ։ Դասընթացը նախապատրաստում է մասնակիցներին հավաստագրման քննությանը, սակայն ինքնին հավաստագիր չի շնորհում։ HRCI-ն գնահատում է դիմորդների համապատասխանությունը սահմանված պահանջներին և հավաստագիր է շնորհում այն թեկնածուներին, որոնք բավարարում են այդ պահանջներին և հաջողությամբ հանձնում քննությունը։
Հատուկ առաջարկ Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամների համար
«2 աստղ» անդամ – 5%
«3 աստղ» անդամ – 10%
Հայտնե՛ք ձեր հետաքրքրվածությունը
Թողե՛ք ձեր կոնտակտային տվյալները, և մենք կապ կհաստատենք ձեզ հետ՝ գնահատելու ձեր համապատասխանությունը հավաստագրման պահանջներին և պատասխանելու ձեր հարցերին։
Հեռախոս՝ +374 33 86 90 03
Էլ. փոստ՝ [email protected]