Այլընտրանքային փոխհատուցում
- Նոյեմբերի 29, 2021
- 18:30 - 20:30
- Օնլայն
Այլընտրանքային փոխհատուցման պահանջարկն օրըստօրե աճում է՝ խթանելով կազմակերպության բարեկեցությունն ու բարձրացնելով դրա շուկայական արժեքը:
Եթե հետաքրքրված եք այլընտրանքային փոխահտուցման ձևերով և ռազմավարության մշակմամբ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Լուսինե Միքսի կողմից անցկացվող հեռավար վարպետաց դասին:
Կքննարկվեն հետևյալ հարցերը.
- Ինչպե՞ս մշակել այլընտրանքային փոխհատուցման ռազմավարություն:
- Որո՞նք են փոխհատուցման բաղադրիչները:
- Ինչի՞ դիմաց ենք մարդկանց վճարում և ինչպե՞ս ենք չափում դրա արդյունավետությունը:
ՄՌ Ասոցիացիայի «1, 2 և 3 Աստղ» անդամների համար մասնակցությունն անվճար է:
Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ: