ՄՌ միջազգային օր 2025

Սիրելի՛ ՄՌ համայնք,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՌ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ և «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը մայիսի 20-ին սիրով հրավիրում են ՄՌ մասնագետներին միասին նշելու ՄՌ միջազգային օրն ու Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի 15-ամյակը:
Հրաշալի ժամանակ ենք անցկացնելու միասին՝ մի պահ մոռանալով առօրյա թոհուբոհն ու աշխատանքային գերզբաղվածությունը:
Հրավիրում ենք տոնական, ջերմ ու հիշարժան երեկոյի՝ լի նեթվորքինգով ու անմոռաց պահերով։
Վայրը՝ Սան Մարկո լողավազան
Օր և ժամ՝ Մայիսի 20 | 17:00
Dress code: սպիտակ, կոկտեյլային
Հաղորդավար՝ Ժակ (Հակոբ Պապիկյան)
Ի՞նչ է սպասվում`
- գեղեցիկ երաժշտական կատարումներ,
- համեղ հյուրասիրություն,
- խաղարկություն և նվերներ,
- լուսանկարահանում,
- DJ
- և շատ նեթվորքինգ։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ!!!
Հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելը՝ տեղեկացնում ենք, որ՝
- Միջոցառումը նախատեսված է ՄՌ մասնագետների համար
- Առաջնահերթությունը տրվելու է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի ֆիզիկական և իրավաբանական անդամներին՝
- 1 աստղ անդամ իրավաբանական ընկերություններից կարող են մասնակցել 2 ՄՌ մասնագետ
- 2 աստղ` 4 ՄՌ մասնագետ
- 3 աստղ` 7 ՄՌ մասնագետ
- Ոչ անդամ հանդիսացող յուրաքանչյուր կազմակերպությունից միջոցառմանը կարող է մասնակցել 1 ՄՌ մասնագետ
- Գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 30-ը, ժամը 18:00-ը
- Գրանցումը փակվելուց հետո չեն լինելու նոր գրանցումներ:
- Հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելը` գրանցումը կարող է նաև ավելի շուտ փակվել
- Հաստատված գրանցումները մայիսի 5-14-ը կստանան հրավեր-նամակ QR-ով, որը պետք կլինի ներկայացնել միջոցառման օրը մուտքի մոտ։
- Մասնակցությունն անվճար է