«Լինելու» ուժը

Ես կցանկանայի սկսել Թոմաս Ջեֆերսոնի մի մեջբերումով, որը խորապես արտացոլում է այն, թե որտեղ ենք մենք՝ որպես անհատներ և կազմակերպություններ, այսօր.

«Եթե ուզում ես մի բան, որը երբեք չես ունեցել, պետք է պատրաստ լինես անել մի բան, որը երբեք չես արել»։

Այս մեջբերումը կատարելապես արտացոլում է մեր Ընկերության անցած ճանապարհը՝ Agile Transformation նախագծի ներքո։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում մենք հասել ենք այն բանին, ինչը սովորաբար տևում է երեք տարի։

Մենք ստեղծել ենք 25 նոր Պրոդուկտային  թիմ։ Մենք ներգրավել ենք մոտ 600 անհավանական նոր տաղանդներ։ Մենք աճեցրել ենք հաճախորդների բազան ավելի քան 30%-ով՝ այս ամենը մեկ տարվա ընթացքում։

Այս ճանապարհորդության ընթացքում մենք հասկացել ենք, որ մեր ընկերության ինքնությունը այն մասին չէ, թե ինչ գործողություններ ենք մենք անում ենք կամ ինչ ունենք, այլ այն մասին է, թե ՈՎՔԵՐ ենք մենք։ Այն ԼԻՆԵԼՈՒ մասին է։

Թույլ տվեք բացատրել, թե ինչ է դա նշանակում գործնականում։

  • ⁠ ⁠Լինել տաղանդների նկատմամբ հոգատար ընկերություն, այլ ոչ թե պարզապես աշխատակիցներ ներգրավել։ Մենք մեր թիմի անդամներին տեսնում ենք որպես գործընկերներ, այլ ոչ թե պարզապես մարդային ռեսուրսներ։
  • ⁠ ⁠ Լինել կարեկից առաջնորդ՝ հեշտ կառացարելի թիմ փնտրելու փոխարեն։ Առաջնորդությունը վերահսկողության մասին չէ, այլ վստահության և փոխադարձ հարգանքի։
  • ⁠ ⁠ Լինել բիզնեսի շարժիչ ուժ՝ ընդդեմ պարզապես բիզնես արդյունքների հասնելու։ Դա շուկայում իրական ազդեցություն ունենալու մասին, ինչը հանգեցնում է ընդհանուր միջավայրի զարգացման հաջորդ փուլ թևանցլուն։
  • ⁠ ⁠ Լինել փոփոխությունը՝ պարզապես գործողություն իրականացնելու փոխարեն։ Վերափոխումը կանոնների հետևելու մասին չէ, այլ ապագան ակտիվորեն ձևավորելու։
  • ⁠ ⁠ Լինել կայուն և դիմացկուն՝ բոլոր ջանքերը միանգամյա գործողությունների վրա կենտրոնացնելու փոխարեն։ Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ երկարատև հաջողությունը ռազմավարական մտածողության արդյունք է։
  • ⁠ ⁠ Լինել «հակափխրուն»՝ պինդ և ոչ ճկուն ընկերություն կառուցելու փոխարեն։ Մենք օգտագործում ենք մարտահրավերներն ու առաջացող խնդիրները ը որպես աճելու, սովորելու և կատարելագործվելու հնարավորություններ։

Եվ հիմա թույլ տվեք հարցնել ձեզ. Ի՞նչ կարող եք ԴՈՒՔ անել այլ կերպ։ Ո՞վ կարող եք ԴՈՒՔ ԼԻՆԵԼ։ Ավելի կարևորը՝ ո՞վ եք ընտրում ԼԻՆԵԼ։

Աշխարհը արագ փոխվում է։ Եվ ՀԻՄԱ՝ արհեստական բանականության ժամանակներում, ապագան չի սահմանվի «ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՆՈՒՄ կամ ԻՆՉ ՈՒՆԵՆՔ», այլ նրանքվ, թե «ՈՎՔԵՐ ԵՆՔ ՄԵՆՔ»։

Այսպիսով, հարցրեք ինքներդ ձեզ, թե ի՞նչ կլինի, եթե մենք ոչ թե սպասենք, որ աշխարհը  փոփոխվի, ՄԵՆՔ դառնանք այդ փոփոխությունների շարժիչ ուժը։

  • ⁠ Լինենք իսկական ընկեր, այլ ոչ թե երազենք լավ ընկերներ ունենալու մասին։ Լինենք այն մարդը, ով լսում է, աջակցում և պարզապես հոգ է տանում։
  • ⁠ Լինենք հաջողության հասած մասնագետ, այլ ոչ թե սպասենք, որ կհայտնվի կատարյալ գործատու։ Վերցնենք պատասխանատվությունը մեր աճի համար, ներդրում կատարենք մեր մեջ և ոգեշնչենք դրանով ուրիշներին։
  • ⁠ Լինենք հոգատար մայր, հոգատար ընտանիք ունենալու մասին լոկ երազելու փոխարեն։ Ստեղծեք ցանկալի միջավայր ձեր թիմում, ձեր տանը և ձեր համայնքում։

Եվ ամենակարևորը՝

  • ⁠ Լինենք ուժի ներքին աղբյուրը, այլ ոչ թե սպասենք արտաքին հաստատումների։ Զարգացնենք ինքնավսհատությունը և ստեղծենք այն կյանքը, որն իսկապես ցանկանում ենք՝ մեր գործողություններով և մտածելակերպով։

Այսպիսով, եկեք դադարենք սպասել, որ աշխարհը կփոխվի։ Եկեք ստանձնենք ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼՈՒ դերը։ Մեզանից յուրաքանչյուրն ունի ապագան ձևավորելու ուժ՝ ոչ թե որպես պասիվ դիտորդներ, այլ որպես ակտիվ ստեղծողներ։

Ապագան արդեն այստեղ է, և այն կոչ է անում մեզ լինել վաղվա առաջնորդները, նորարարները և փոփոխությունները կերտողները։ Մենք կարող ենք կառուցել այնպիսի աշխարհ, որտեղ իրականում կարևորը մեր ով լինելն է։

Շնորհակալություն

Հոդվածի հեղինակ` Էլեն Դանիելյան
DisruptHR Երևան 2025