
Երկար տարիներ գործարար աշխարհում կառավարչական հաստիքներ զբաղեցնելով ես ականատես եմ եղել մի հետաքրքիր երևույթի, որը կարելի է անվանել «աշխատանքային մշակույթի» հայկական ձեռագիր։ Գրեթե ամեն երկրորդ մարդը ցանկանում է լինել ղեկավար։ Շատերի համար դա ոչ միայն մասնագիտական նպատակ է, այլև անձի կարևորության խորհրդանիշ։ Սակայն հարց է․ արդյո՞ք մենք ցանկանում ենք ղեկավար լինել իր ամբողջ խորությամբ,թե՞ պարզապես «կրում ենք» պաշտոն՝ առանց դրա պատասխանատվության։
Այս թեմայի շուրջ իմ մտորումներն ու փորձը ամփոփեցի մի խոսույթի մեջ, որը միշտ լսում էո մանկության տարիներին։«3 միլիոն բնակչություն ունեցող երկրում կա 10 միլիոն նախագահ»։Այս արտահայտությունը տարիների ընթացքում ավելի ակնառու դարձավ իմ գործարար կյանքում՝ երբ սկսեցի աշխատել տարբեր կազմակերպությունների, հիմնադիրների ու ղեկավարների հետ։
Պաշտոնը՝ Ի՞նչու է այն դարձել նպատակի չափանիշ
Գաղափարական մակարդակում սա լավ է․ բիզնեսի աճը և ձեռնարկատիրական ոգին ողջունելի են։ Բայց երբ խորանում ես, տեսնում ես հետևյալը․
Փոքր բիզնեսի շատ հիմնադիրներ, որոնք միայնակ են աշխատում, հաճախ իրենց սոց . կայքերում հպարտորեն կրում են հիմնադիր-ղեկավար պաշտոնը։ Կամ Ֆրիլանսերները, ովքեր պարզապես գրանցել են ընկերություն առանց որևէ թիմ կամ կառուցվածք ունենալու, անմիջապես իրենց համար ընտրում են CEO-ի կոչումը՝ կարծես այդ կարգավիճակը բավարար է իրական առաջնորդ լինելու համար։ Հանդիպում են նաեւ հիմնադիրներ, ովքեր աշխատում են 5-10 հոգանոց թիմերի հետ, սակայն ընկերությունում չունեն միջին կառավարչական օղակ և ստիպված են զբաղվել տարբեր պաղտոնների մոանգամից՝ սկսած հաշվապահությունից մինչև մարքեթինգ։ Փոխարենը կենտրոնանալու ռազմավարության և բիզնեսի զարգացման վրա։ Այստեղ հասկանում ես խնդիրը՝ պաշտոնը համարվում է վերջնական նպատակ, այլ ոչ թե պատասխանատվության ցուցիչ։ Այն վերածվել է ինքնահաստատման խորհրդանիշի՝ ոչ թե գործառնական դերի։
«Պաշտոնների վաճառքը»
մյուս հետաքրքիր միտումն է որը շատ տարածված է կազմակերպություններում։ Շատ ընկերություններ աշխատաշուկայում մրցունակ լինելու փոխարեն փորձում են աշխատակիցներին գրավել «ճչացող» պաշտոններով։ Օրինակ, փոխանակ մրցակցային աշխատավարձ տալու փոխարեն, նրանք առաջարկում են «թիմի ղեկավար», «մենեջեր» պաշտոններ՝ հաճախ առանց այդ պատասխանատվությանը համապատասխանող բովանդակությամբ։ Սակայն տարիների փորձը ցույց է տալիս որ եթե պաշտոնը չուղեկցվի հմտություններով, առաջնորդության իրական կարողություններով ու փորձով այն դատարկ է։
Այս ամենի արդյունքում առաջանում է կարևոր հարց՝ ի՞նչ է նշանակում լինել CEO։ Եվ ինչպե՞ս կարող ենք փոխել մեր վերաբերմունքը պաշտոնների նկատմամբ։
CEO-ն պաշտոն չէ, այլ ծանր պատասխանատվություն։ Այն է կերտել ռազմավարություն, կառուցել թիմեր, ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ աճում են։ Պաշտոնը կարիերա չի կառուցում, իսկ հմտություններն ու փորձը՝ այո։ Չպետք է ձգտել առաջին ստեղծել արդյունք։ Կազմակերպությունները պետք է դադարեն «վաճառել պաշտոններ»։ Իրական առաջնորդության զարգացումը պահանջում է ներդրում մարդկանց աճի մեջ։ Որպեսզի մենք ունենանք կայուն տնտեսություն ու հաջողակ կազմակերպություններ, պետք է փոխենք մեր մտածելակերպը՝ «պաշտոնային մշակույթից» անցնելով իրական առաջնորդության։
Article Author: Ani Kyureghyan
DisruptHR Yerevan 2025