Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի հանդիպումը CIPE ծրագրի ներկայացուցիչների հետ՝ կազմակերպական Diagnostic Assessment գործընթացի շրջանակում

Մարտի 12-ին Հայաստանի ՄՌ Ասոցիացիան հանդիպում ունեցավ Center for International Private Enterprise (CIPE) կազմակերպության ներկայացուցիչների՝ Program Manager Maya Eristavi-ի և Program Officer Kristine Arzakanyan-ի հետ։

Հանդիպումը կայացավ CIPE ծրագրի շրջանակում իրականացվող կազմակերպական Diagnostic Assessment գործընթացի շուրջ, որի նպատակն է գնահատել կազմակերպության կառավարման համակարգերը, գործունեության արդյունավետությունը և զարգացման հնարավոր ուղղությունները։

Հանդիպումը անցավ շատ բովանդակալից, կառուցողական և արդյունավետ մթնոլորտում։ Քննարկման ընթացքում Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը ներկայացրեց կազմակերպության տարեկան գործունեության հաշվետվությունը, առաջիկա երեք տարիների ռազմավարական զարգացման հիմնական առաջնահերթությունները, իրականացվող և նախագծվող ծրագրերը և այլն։

Շնորհակալություն ենք հայտնում գործընկերներին բովանդակալից քննարկման, խորքային հարցադրումների և մասնագիտական մոտեցման համար։ Համոզված ենք, որ այս գործընթացը կարևոր ներդրում կունենա Ասոցիացիայի ինստիտուցիոնալ զարգացման և միջազգային համագործակցության ամրապնդման գործում։