Տվյալները վկայում են՝ տաղանդների ճգնաժամն սկսվել է

Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ ծնելիության և աշխատուժի նվազումը, ինչպես նաև տարեց բնակչության աճը, դառնալու է մեր առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից մեկը ոչ միայն հասարակությունների, այլև կազմակերպությունների համար: Այդ ժամանակը եկել է։ Նոր միջազգային հետազոտությունը ցույց է տալիս, որ ՄՌ մասնագետների 70 տոկոսից ավելին, որպես բիզնեսի ամենամեծ խոչընդոտներ, մատնանշում է մարդ գտնելու և տաղանդներ ներգրավելու դժվարությունները:

BCG խորհրդատվական ընկերության, WFPMA-ի, ՄՌ համաշխարհային ասոցիացիաների համայնքի և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի աջակցությամբ անցկացված միջազգային հարցումը ցույց է տալիս, որ ՄՌ մասնագետների 72 տոկոսն անդրադառնում է մարդ գտնելու և տաղանդներ ներգրավելու դժվարություններին՝ որպես ամենամեծ մարտահրավեր, որին այժմ բախվում է: Ի լրումն տաղանդների բացի ավելացման, տաղանդների ավելի ռիգիդ շուկաների, թվային վերափոխման և նորարարության աճող անհրաժեշտության, հատկապես AI-ի շուրջ, ամենայն հավանականությամբ, այլ խոչընդոտներ ևս կավելանան և կինտենսիվանան:

– Մեզ համար հետաքրքիր է տեսնել, որ այս մտահոգությունները կրկնվում են տարբեր երկրներում և տարածաշրջաններում, – ասում է Էվան Բոլստադը (Եվրոպական ՄՌ ասոցիացիայի նախագահ և WFPMA խորհրդի անդամ), WFPMA հովանու ներքո գործընկեր: – Տաղանդների ճգնաժամն ազդում է բոլորիս վրա և շատ առումներով «հաջորդ նախապես հայտարարված ճգնաժամն» է, Covid 19-ից հետո: Հասանելի մարդկանց պակասը նաև նշանակում է, որ մենք չենք կարող ակնկալել, որ կլրացնենք մեր տաղանդի բացը այլ երկրների կամ ընկերությունների մարդկանց ավելցուկով: Մեզ պետք են թարմ մտքեր ամեն ինչի վերաբերյալ՝ սկսած կազմակերպչական ձևավորումից մինչև թվային գործիքների օգտագործումը, և պիտի ջանքեր գործադրենք ինքներս տաղանդներ զարգացնելու համար: Թեև մենք տասնամյակներ շարունակ ունեինք գիտելիք այն մասին, թե ինչ կա-չկա աշխարհում, մենք մեծ մասամբ անտեսել ենք այն, ինչ գալիս էր և սպասել ենք մինչև ճգնաժամը հայտնվի մեր առջև: Այս բացահայտումները հստակորեն ցույց են տալիս, որ անհրաժեշտ է գործել: Հիմա:

Covid-19 համաճարակն ընդգծեց մարդկային ռեսուրսների կառավարման կարևորությունը և ստիպեց կազմակերպություններին հստակորեն սահմանել առաջնահերթությունները։ Ամբողջ աշխարհում կազմակերպություններն արագորեն գործարկեցին ավելի ճկուն աշխատանքային մոդելներ, ինչպես նաև զարգացրին հատուկ կարողություններ աշխատողների առողջության և անվտանգության ոլորտում:
– Համաճարակի ազդեցությունն ապացուցեց, որ մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթները լավ են արձագանքում սուր գրգռիչներին և կարող են խթանել իրենց ունակությունները, եթե կենտրոնանան շատ որոշակի թեմաների վրա: Օրինակ՝ առողջությունն ու անվտանգությունը մեր հարցման թիվ մեկ թեման է ընթացիկ հնարավորությունների առումով, իսկ ճկուն աշխատանքի սխեմաները կարողությունների վարկանիշում 15 տեղով առաջ են անցել, – ասել է Ֆիլիպ Կոլոն՝ BCG-ի գործընկեր, փոխտնօրեն և զեկույցի համահեղինակ։
– Առաջ նայելը և միջնաժամկետ ու երկարաժամկետ ապագան պլանավորելն էլ ավելի մեծ մարտահրավեր է: Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արդյունք տվող թեմաների վրա կենտրոնանալով՝ մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթները կարող են ձևավորել ճիշտ ունակություններ իրենց ընկերության մարդկանց ընդհանուր օրակարգն իսկապես տարբերվող ձևով ձևավորելու համար:

Այդուհանդերձ, նույնիսկ համաճարակի բերումով տեղի ունեցած թվային մեծ տեղաշարժի դեպքում թվային տեխնոլոգիաները դեռևս մարտահրավեր են ամբողջ աշխարհում տարբեր կազմակերպությունների համար: Թվային տեխնոլոգիաներն անհրաժեշտ են ամենակարևոր բիզնես-խնդիրները կանխատեսելու և լուծելու համար: Մինչդեռ, ՄՌ մասնագետների միայն 35 տոկոսն է ներկայումս համարում, որ իրենց գործառույթներում օգտագործվում են համապատասխան թվային տեխնոլոգիաներ: Ավելին, միայն 30 տոկոսն է համաձայն, որ ՄՌ-ն օգտագործում է տվյալներ և վերլուծություններ մարդկանց մարտահրավերները կանխատեսելու նպատակով:
– Հարցվածները հստակ գիտակցում են, որ առաջնահերթ թեմաների առաջխաղացումը, ինչպիսիք են աշխատուժի ռազմավարական պլանավորումը, հմտությունների բարելավումը և արհեստական բանականության ինտեգրումը, կարևոր են իրենց ընկերությունների շարունակական հաջողության համար, սակայն նաև գիտակցում են, որ նրանց ներկայիս հնարավորություններն այդ ոլորտներում շատ թույլ են, – նշեց Յենս Բայերը՝ BCG-ի գործադիր տնօրեն, ավագ գործընկեր և հաշվետվության համահեղինակ:
– Թվային և տվյալների հնարավորությունների մեջ ակտիվ ներդրումների առաջնահերթությունը կարևոր է բազմաթիվ մարտահրավերներին դիմագրավելու համար, որոնք սահմանափակում են այն ազդեցությունը, որ մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթները կարող են ունենալ, – շարունակում է նա:

Մարդկանց պակասի և տաղանդների բացի հետ կապված մարտահրավերը ցույց կտա մեր այսօրվա աշխատանքը կատարելու նոր եղանակներ:
– Ընկերությունները պետք է շարունակական առաջնահերթություն տան իրենց արդեն իսկ ունեցած տաղանդի զարգացմանը: Եւ՛ վերաորակավորումը, և՛ վերապատրաստումը, տաղանդների արդյունավետ ներգրավման հետ միասին, կարևոր են դա իրականություն դարձնելու համար, – ասաց WFPMA-ի նախագահ Էնթոնի Արիգանելոն:
– Ընկերությունների համար կարևոր է թվային փոխակերպումը դիտել ոչ թե որպես ինքնանպատակ, այլ ավելի շուտ որպես այլ նպատակների իրականացման միջոց, օրինակ՝ ավելի բարձր արդյունավետություն, բարելավված սպասարկման մակարդակ կամ աշխատողների ավելի լավ փորձ: Դա մարդկանց ներգրավվածության բազմաթիվ թեմաների հիմնարար տարր է:

Մասնավորապես այսպիսի բացահայտումներ կան նոյեմբերի 16-ին Boston Consulting Group (BCG) և World Federation of People Management Associations (WFPMA)ի կողմից հրապարակված հաշվետվության մեջ, որը վերնագրված է այսպես. «Ստեղծելով մարդկանց առավելություն 2023. Սահմանեք մարդկանց ճիշտ առաջնահերթություններ դժվար ժամանակների համար».

  • միայն 35%-ն է համաձայն, որ իրենց ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթն օգտագործում է համապատասխան թվային տեխնոլոգիաներ,
  • ընդամենը 30%-ն է համարում, որ ՄՌ-ն օգտագործում է տվյալներ և վերլուծություններ մարդկանց մարտահրավերները կանխատեսելու համար,
  • BCG-ի և WFPMA-ի նոր զեկույցը պարզում է, որ մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթները պետք է ուշադրություն դարձնեն այն թեմաների վրա, որոնք ամենակարևորն են ապագա և երկարաժամկետ գործունեության համար:

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ ԳՏԵՔ ԱՅՍՏԵՂ: 

 

Boston Consulting Group-ի մասին
Boston Consulting Group-ը համագործակցում է բիզնեսի և հասարակության առաջնորդների հետ՝ նրանց ամենակարևոր մարտահրավերները լուծելու և նրանց ամենամեծ հնարավորությունները ներգրավելու համար: BCG-ն բիզնես ռազմավարության առաջամարտիկն էր, երբ հիմնադրվեց 1963 թվականին: Այսօր մենք սերտորեն համագործակցում ենք հաճախորդների հետ՝ խթանելով փոխակերպման միտված մոտեցում որդեգրելը, որն ուղղված է բոլոր շահագրգիռ կողմերին՝ ոգեշնչելով կազմակերպություններին զարգանալ, կայուն մրցակցային առավելություններ ստեղծել և դրական ազդեցություն ունենալ հասարակության վրա:

The World Federation of People Management Associations (WFPMA)-ի մասին
WFPMA-ն մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների գլոբալ ցանց է, որի անդամները հիմնականում մայրցամաքային ֆեդերացիաներն են, որոնք կազմված են մարդկային ռեսուրսների ավելի քան 90 ազգային ասոցիացիաներից, որոնք ներկայացնում են ավելի քան 660,000 մարդկանց կառավարման մասնագետներ: Այս մայրցամաքային ասոցիացիաներից ամենամեծը Մարդկանց կառավարման եվրոպական ասոցիացիան է (EAPM), որի կազմում են Հայաստանի ՄՌ Ասոցիացիան և 34 այլ եվրոպական ՄՌ ասոցիացիաներ: