«հայrate 2024» գրավիչ գործատուների մրցանակաբաշխություն

  • Հունվարի 31, 2025
  • 18:30 - 20:30
  • «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, Ամիրյան 1
  • +37433584696

2025թ. հունվարի 31-ին սիրով հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու հայrate 2024 ամենամյա մրցանակաբաշխությանը, որի ընթացքում միասին կպարզենք ուսանողների կարծիքով Հայաստանի 2024թ. գրավիչ գործատուներին:

Հայաստանի ՄՌ Ասոցիացիան Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության հետ համատեղ արդեն 4-րդ տարին է՝ իրականացնում է «հայrate» գործատուների վարկանիշավորման ծրագիրը, որի նպատակն է ուսանողության շրջանում բացահայտել հայաստանյան շուկայի գրավիչ գործատուներին: Այս տարի հարցմանը մասնակցել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2,000-ից ավել ուսանողներ:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Արարատ սրահում, որի ընթացքում ամփոփ կներկայացվեն հետազոտության արդյունքները և կպարգևատրվեն 2024թ. Հայաստանի գրավիչ գործատուները:

Մուտքն ազատ է:

Սիրով սպասում ենք բոլորիդ:

Միջոցառումներ
SHRM միջազգային ՄՌ որակավորման դասընթաց 2025
  • Փետրվարի 1, 2025
  • փ. Արամի 80, Երևան
OpenUP. Episode 6 Սամվել Մարտիրոսյանի հետ
  • Մարտի 4, 2025
  • 18:30 - 21:00
  • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
DisruptHR Երևան 2025
  • Մարտի 11, 2025
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ