Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային ձևակերպում

  • Հոկտեմբերի 7, 2025
  • 16:30 - 19:30
  • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
  • +37433584696

Հայաստանի ՄՌ Ասոցիացիան «BDO» ընկերության հետ համատեղ հրավիրում են ձեզ մասնակցելու «Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային ձևակերպում, անաշխատունակության նպաստի հաշվարկման նոր կարգ և աշխատանքային օրենսդրության խնդրահարույց հարցեր» կազմակերպվող ՄՌ Ակումբ հանդիպում-քննարկմանը, որը տեղի կունենա Ասոցիացիայում հոկտեմբերի 7-ին:

Հանդիպման ընթացքում կներկայացվեն՝

  • ՀՀ աշխատանքային օրենսգրքում 04․12․2024թ-ին կատարված փոփոխությունները, որոնց համաձայն ներդրվում է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը
  • կներկայացվի համակարգում պայմանագրերի լրացման մանրամասները,
  • արդեն իսկ, գործող կարգավորումների համաձայն, կնքված աշխատանքային պայմանագրերի տվյալների՝ համակարգում ներմուծվելու վերաբերյալ մանրամասները
  • գործընթացի կիրառման ժամկետային կարգավորումները
  • «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությամբ սահմանված նոր կարգավորումները
  • նպաստների հաշվարկման, վճարման հետ կապված նորությունները,
  • աշխատանքային օրենսդրության վերջին փոփոխություններով պայմանավորված որոշ խնդրահարույց կարգավորումներ։

Հանդիպումը կվարեն BDO ընկերության փորձագետներ՝
Անահիտ Սարգսյանը՝ Կորպորատիվ իրավունք և հարակից ծառայությունների խմբի ղեկավար/Ավագ իրավաբան խորհրդատու

Լիլիթ Հարությունյանը՝ Ավագ իրավաբան-խորհրդատու

Նաիրա Պետրոսյանը՝ Գործընկեր, իրավաբանական ծառայությունների մասնագետ։

Լեզուն՝ հայերեն

Առաջնահերթությունը տրվելու է ՄՌ Ասոցիացիայի անդամներին

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է
Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:

    Անդամ չհանդիսացող անձանց համար մասնակցության արժեքը 8,000 դրամ է։

    Առցանց վճարեք տոմսերի համար՝ օգտագործելով Ձեր բանկային քարտը։

    Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

    Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ