հոգեբանություն․ ՎերաԶԻՆՈւՄ

  • Դեկտեմբերի 18, 2020
  • 19:00 - 20:00
  • Live Conversation
  • +37494584696

Դեկտեմբերի 18-ին միացմամբ կզրուցենք հոգեբան, հոգեթերապևտ, Հոգեկան Առողջության ծառայության (MHS) հիմնադիր և տնօրեն Արամ Հովսեփյանի հետ, որը կխոսի հոգեբանության և դրա փոխակերպման հնարավոր միտումներ մասին։

Քննարկվելու են հետևյալ հարցերը․

Ի՞նչ պետք է սովորեն հոգեբանները:

Որո՞նք են այս մասնագիտության համար ամենից կարևոր հմտությունները։

Ի՞նչ սպասել ապագայում:

Արամը ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի ասիստենտ է, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ծրագրերի քարտուղարն է և գործադիր կոմիտեի անդամ:

2017 թվականից մինչ օրս Արամը «Բժշկության և բնական գիտությունների զարգացման կենտրոն» ՀԿ նախագահն է:

Հանդիսանում է 2011թ. Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի կողմից անցկացվող «Աշխարհի լավագույն երիտասարդ հոգեբույժ» մրցանակի հաղթողներից մեկը: 

Զրույցը կվարի Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com), լեզուն` հայերեն:

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ