Տարածաշրջանային 3-րդ ՄՌ համաժողով «One-step forward»

  • Հոկտեմբերի 24, 2014 - Հոկտեմբերի 25, 2014
  • 10:00 - 14:00
  • Աղվերան, Հայաստան

Տարածաշրջանային 3-րդ  ՄՌ համաժողովը նպատակ ուներ ուսումնասիրել տարածաշրջանի ՄՌ համայնքի ժամանակակից մարտահրավերները ու գտնել դրանց հնարավոր արդարացի լուծումները։ Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի ՄՌ ասոցիացիայի և Կասկադ Քնսալթընսի կողմից: Սովորույթ դարձած միջոցառումը հնարավորություն տվեց մասնակիցներին քննարկել միջազգային ՄՌ ստանդարտները, հետազոտության արդյունքները և ՄՌ ոլորտի մասնագիտական պահանջի զարգացումը։

Տարածաշրջանի առաջատար ՄՌ մասնագետները, ինչպես նաև Եվրոպական ՄՌ Ասոցիացիայից (EAPM), ՄՌ հավաստագրման ինստիտուտից (HRCI) և «Թոմ Հանթ» ընկերությունից հատուկ հրավիրված հյուրերը համաժողովի շրջանակներում ներկայացան հետաքրքիր շնորհանդեսներով։

Տարածաշրջանային տարեկան 3-րդ  ՄՌ համաժողովի ընթացքում ՄՌ հավաստագրման ինստիտուտի (HRCI)  հետ կնքվել է համագործակցության պայմանագիր։ Սա հնարավորություն է տալիս հայ մասնագետներին ձեռք բերել ՄՌ մասնագետի (HRBP) և ՄՌ կառավարիչի որակավորում(HRMP), որոնք ունեն միջազգային ճանաչում և բարձր արժևորված են։

Համաձայնագիրը ենթադրում է նաև ՄՌ վերապատրաստման թեստեր, որոնք կիրականացվեն «Կասկադ Քնսալթընթս» ՓԲԸ-ի կողմից։ Ընկերությունը վերապատրաստումը իրականացնելու համար օգտագործելու է HRCP-ի ուսումնական պլանները,նյութերն ու ծրագրերը։

Այս համաժողովի ձեռքբերումներից մեկն այն է, որ կարճ ժամանակահատվածում այն հարթակ է ստեղծել Եվրոպական ՄՌ Ասոցիացիային (EAPM) միանալու համար, որը մեծ հնարավորություններ կստեղծի Հայաստանում ՄՌ մասնագետների համար ՝ ընձեռելով փորձի փոխանակման նոր հարթակ՝ ապահովելով մասնագիտական ռեսուրսների հզոր մուտք։

Համաժողովի գլխավոր հովանավորը Vivacell-MTS ընկերությունն էր: Համաժողովին աջակցում էր նաև «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» (ՓԲԸ)-ն։

ԿԻՍՎԵԼ
2014-10-24 10:00 2014-10-25 14:00 Եվրոպա/Լոնդոն Տարածաշրջանային 3-րդ ՄՌ համաժողով «One-step forward» Աղվերան, Հայաստան
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
3
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ