դիրիժոր․ ՎերաԶԻՆՈւՄ

- Հունվարի 15, 2021
- 19:00 - 20:00
- Live Conversation
- +37494584696
Հունվարի 15-ին միացմամբ կզրուցենք դիրիժոր Նատալի Գալստյանի հետ, որը կխոսի դիրիժոր մասնագիտությունից և դրա փոխակերպման հնարավոր միտումներ մասին։
Քննարկվելու են հետևյալ հարցերը․
- Ի՞նչ պետք է սովորեն դիրիժորները:
- Որո՞նք են այս մասնագիտության համար ամենից կարևոր հմտությունները։
- Ի՞նչ սպասել ապագայում:
Նատալին 2019թ.-ից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն է: 2015-2019թթ.՝ ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի գլխավոր դիրիժորն է եղել:
2009 թվականի ապրիլին հիմնադրել է «DOMINATUS» vox նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է եղել: Բազմաթիվ համերգներով հանդես գալով Մոսկվայում, Երևանում և այլ քաղաքներում՝ ներկայացրել է հատուկ «DOMINATUS»-ի կազմի համար արված սեփական գործիքավորումները։ Հիմնել է նաև «ARCUS – CANTUS» մանկական նվագախումբ-երգչախումբը։
Հայաստանի երաժշտական ընկերության կողմից արժանացել է պատվոգրի՝ ազգային երաժշտարվեստին բերած ծառայությունների համար։
Զրույցը կվարի Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com), լեզուն` հայերեն: