DisruptHR Երևան 2024
- Հուլիսի 10, 2024
- 18:45 - 21:00
- Ֆուդպարկ բայ Դաունթաուն
- +37494584696
DisruptHR-ը համաշխարհային հաջողված շարժում է, որը ներկայումս ընդգրկում է 31 երկիր և 137 քաղաք: Այս շարժման նպատակն է զինել ինֆորմացիայով, ոգեշնչել և ուժ տալ վաղվա առաջնորդներին, ովքեր լի են շրջադարձային գաղափարներով և առաջընթացի էներգիայով: Իսկ պարբերական միջոցառումների շարքը նպատակ ունի փոխել իրերի ընթացքը, բեկում մտցնել մասնակիցների մտածելակերպում և խանդավառել նրանց:
Պարբերական միջոցառումների շարքը նպատակ ունի բեկում մտցնել ձեր մտածելակերպում և խանդավառել ձեզ:
ԱՅՆ ԿՐԿԻՆ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ:
Հոգնե՞լ եք ՄՌ կառավարման ավանդական մոտեցումներից: Ուրեմն DisruptHR-ը հենց Ձեր համար է:
Պատրա՞ստ եք խոսել տաղանդների մասին լիովին նոր ձևով: Ուրեմն DisruptHR-ը Ձեզ համար է:
Ձևաչափ. Առաջնորդվելով TED talk-երի ոգեշնչող ելույթների ոճով՝ մենք ունենալու ենք 9 խոսնակ (Disruptor-ներ)՝ յուրաքանչյուրը 5 րոպե տևողությամբ, 20 սլայդ, որոնք փոխվում են ավտոմատ կերպով 15 վայրկյանը մեկ: Ելույթները կներկայացվեն 2 գործողությամբ՝ յուրաքանչյուրը 40 րոպե տևողությամբ: Կարճ ընդմիջումից բացի կլինի նաև նեթվորքինգի հնարավորություն ելույթներից առաջ և հետո:
DisruptHR Yerevan 2024-ի խոսնակներն են՝
♥ Գայանե Մարտոյան – ՄՌԿ մենեջեր «Ինտեգրալ Լաբս»-ում – Bursting some HR bubbles or how to bring People together
♥ Ռուզաննա Աղաջանյան – Մարդկային ռեսուրսների պատասխանատու «Հայաստանի Գիտության և Տեխնոլոգիաների Հիմնադրամ»-ում – The future of work: a people centric culture
♥ Օքսաննա Ելչյան – Մշակույթի և առաջնորդության զարգացման ղեկավար «ԹՈՒՄՈ»-ում – Dealing with team resistance during change
♥ Լուսինե Արսենյան – ՄՌԿ բաժնի ղեկավար «Զիգզագ»-ում – Upskilling as a key to business development
♥ Մարիանա Էդիլյան – ՄՌ վարչության ղեկավար «Վիվա Արմենիա»-ում – To ask or not to ask, that is the question!
♥ Ալեքսանդր Հարությունյան – «15min/iSpring Armenia»-ի Հիմնադիր Տնօրեն – Microlearning as Part of Corporate Culture
♥ Մարիետա Սաֆարյան – ՄՌԿ մասնագետ – How it goes in diversified team
♥ Գայանե Ավետիսյան – Տաղանդների ներգրավման մենեջեր «Վեբբ Ֆոնտեն Հոլդինգ»-ում – The Human Touch in a Digital Recruitment World
♥ Էրիկ Խաչատրյան – «Ռօօքեթ»-ի Հիմնադիր – Hire a sales who sells! A Guide for HR Professionals
♥ Լիլիթ Գևորգյան – ՄՌԿ խորհրդատվական ծառայությունների ղեկավար «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ում – Everyday Actions that create big impacts
Նախորդ միջոցառումների խոսնակների ելույթները կարող եք դիտել այստեղ: