DisruptHR Երևան 2025

- Մարտի 11, 2025
- 18:30 - 21:00
- Կամար բիզնես կենտրոն, փ․ Վազգեն Սարգսյան 2
- +37494584696
DisruptHR Yerevan-ը վերադարձել է!
Դա նշանակում է, որ մենք կրկին disrupt-ելու ենք ՄՌ ոլորտը։
DisruptHR-ը համաշխարհային հաջողված շարժում է, որը ներկայումս ընդգրկում է 35 երկիր և 155 քաղաք: Այս շարժման նպատակն է զինել ինֆորմացիայով, ոգեշնչել և ուժ տալ վաղվա առաջնորդներին, ովքեր լի են շրջադարձային գաղափարներով և առաջընթացի էներգիայով: Իսկ պարբերական միջոցառումների շարքը նպատակ ունի փոխել իրերի ընթացքը, բեկում մտցնել մասնակիցների մտածելակերպում և խանդավառել նրանց:
Միացե՛ք DisruptHR Yerevan 2025-ին կանանց միամսյակի ընթացքում, կիսվե՛ք համարձակ գաղափարներով և ոգեշնչե՛ք փոփոխությունների:
Ամսաթիվ՝ Մարտի 11
Վայրը՝ Կամար բիզնես կենտրոն | փ․ Վազգեն Սարգսյան 2
DisruptHR Yerevan 2025-ը՝
- կփոխանցի ձեզ անհրաժեշտ և կարևոր տեղեկատվություն,
- կօգնի վերհանել պայթուցիկ և շրջադարձային գաղափարներ
- կոգեշնչի դառնալ ավելի լավ առաջնորդ
- և իհարկե, կդառնա Ձեր սիրելի միջոցառումը, որին Դուք միշտ կսպասեք:
DisruptHR Yerevan 2025-ի խոսնակներն են՝
♥ Arpi Voskanyan – Career Partner at Ameriabank – Beyond the Hire: Transformative Role of Recruiter
♥ Elen Danielyan – Customer experience and channels integration tribe Lead at Ameriabank – The Power of Being
♥ Anna Grigoryan – HR Head at Tidepool Labs Europe – Trapped by trends in HR
♥ Ani Kyureghyan – CEO at Neurohub LLC – The CEO Obsession: Leading Without Layers
♥ Diana Harutyunyan – Senior PR and Communications Manager at Academic City Foundation – Rephrase: the impact of diplomatic language at work
♥ Kristine Udumyan – Projects Director, Brand Marketing at AxelMondrian & Partners CJSC – Dancing with Marketing: Defining Your Womanly Voice in the Professional Noise
♥ Varduhi Sedrakyan – HR Senior Specialist at Atenk LTD – Intuition: Myth or Superpower
♥ Haykuhi Mazmanyan – Receptionist at Breavis – How to create a dream family mindset
♥ Nina Grigoryan – Director at STELLUX LLC – Authentic Leadership: Why Empathy is the Future of HR
♥ Nona Andreasyan – CEO at Concrete Armenia – The Power of a Sales Mindset in HR
ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Ձևաչափ. Առաջնորդվելով TED talk-երի ոգեշնչող ելույթների ոճով՝ մենք ունենալու ենք 8-12 խոսնակ (Disruptor-ներ)՝ յուրաքանչյուրը 5 րոպե տևողությամբ, 20 սլայդ, որոնք փոխվում են ավտոմատ կերպով 15 վայրկյանը մեկ: Ելույթները կներկայացվեն 2 գործողությամբ՝ յուրաքանչյուրը 40 րոպե տևողությամբ: Կարճ ընդմիջումից բացի կլինի նաև նեթվորքինգի հնարավորություն ելույթներից առաջ և հետո:










Նախորդ միջոցառումների խոսնակների ելույթները կարող եք դիտել այստեղ: