DisruptHR Երևան 2

  • Սեպտեմբերի 8, 2021
  • 19:00 - 21:00
  • +37494584696

DisruptHR-ը համաշխարհային հաջողված շարժում է, որը ներկայումս ընդգրկում է 35 երկիր և 155 քաղաք: Այս շարժման նպատակն է զինել ինֆորմացիայով, ոգեշնչել և ուժ տալ վաղվա առաջնորդներին, ովքեր լի են շրջադարձային գաղափարներով և առաջընթացի էներգիայով: Իսկ պարբերական միջոցառումների շարքը նպատակ ունի փոխել իրերի ընթացքը, բեկում մտցնել մասնակիցների մտածելակերպում և խանդավառել նրանց:

Պարբերական միջոցառումների շարքը նպատակ ունի բեկում մտցնել ձեր մտածելակերպում և խանդավառել ձեզ:

ԱՅՆ ԿՐԿԻՆ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ:

Հոգնե՞լ եք ՄՌ կառավարման ավանդական մոտեցումներից: Ուրեմն DisruptHR-ը հենց Ձեր համար է:

Պատրա՞ստ եք խոսել տաղանդների մասին լիովին նոր ձևով: Ուրեմն DisruptHR-ը Ձեզ համար է:

Ձևաչափ. Առաջնորդվելով TED talk-երի ոգեշնչող ելույթների ոճով՝ մենք ունենալու ենք 8 խոսնակ (Disruptor-ներ)՝ յուրաքանչյուրը 5 րոպե տևողությամբ, 20 սլայդ, որոնք փոխվում են ավտոմատ կերպով 15 վայրկյանը մեկ: Ելույթները կներկայացվեն 2 գործողությամբ՝ յուրաքանչյուրը 40 րոպե տևողությամբ: Կարճ ընդմիջումից բացի կլինի նաև նեթվորքինգի հնարավորություն ելույթներից առաջ և հետո:

2021 թվականի մայիսի 26-ին տեղի ունեցավ առաջին DisruptHR Երևան միջոցառումը, որին մասնակցում էին տեղական տարբեր խոշոր ընկերությունների 8 բանախոսներ և ավելի քան 160 մասնակիցներ։ Խոսնակների ելույթները կարող եք դիտել այստեղ:

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ