ՄՌ ԱԿՈՒՄԲ I Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ

  • Մարտի 26, 2024
  • 10:00 - 12:00
  • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
  • +37433584696

Հայաստանի ՄՌ Ասոցիացիան և «Ապագա» բարեգործական հիմնադրամը, համատեղելով իրենց ջանքերը, ս.թ. մարտի 26-ին կազմակերպում են «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ուսումնական ծրագրի ներկայացում-քննարկում:

Հանդիպումը կվարի «Ապագա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանն, ով սոցիալական աշխատանքի փորձագետ է, ունի երկար տարիների փորձ սոցիալական պաշտպանության համակարգում` իրականացնելով բազում  կրթական և սոցիալական ծրագրեր: Նա ղեկավարում է սոցիալական ոլորտի մասնագետների աշխատանքները, իրականացնում օրենսդրական նախագծերի բարեփոխումներ: Լինելով «Ապագա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն՝  դուրս է բերել նոր կարիքներ սոցիալական և կրթական ոլորտում, ինչի հիման վրա սկսել է իրականացնել՝ «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ ծրագիրը»: Ռոզան սոցիալական ոլորտի դասընթացավար  և սուպերվայզեր է:

 

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է:

Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:

 

Գրանցվեք ստորև.

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ