Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային ձևակերպում

Հայաստանի ՄՌ Ասոցիացիան «BDO» ընկերության հետ համատեղ հրավիրում են ձեզ մասնակցելու «Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային ձևակերպում, անաշխատունակության նպաստի հաշվարկման նոր կարգ և աշխատանքային օրենսդրության խնդրահարույց հարցեր» կազմակերպվող ՄՌ Ակումբ հանդիպում-քննարկմանը, որը տեղի կունենա Ասոցիացիայում հոկտեմբերի 7-ին:
Հանդիպման ընթացքում կներկայացվեն՝
- ՀՀ աշխատանքային օրենսգրքում 04․12․2024թ-ին կատարված փոփոխությունները, որոնց համաձայն ներդրվում է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը
- Կներկայացվի համակարգում պայմանագրերի լրացման մանրամասները
- Արդեն իսկ, գործող կարգավորումների համաձայն, կնքված աշխատանքային պայմանագրերի տվյալների՝ համակարգում ներմուծվելու վերաբերյալ մանրամասները
- Գործընթացի կիրառման ժամկետային կարգավորումները
- «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությամբ սահմանված նոր կարգավորումները
- Նպաստների հաշվարկման, վճարման հետ կապված նորությունները
- Աշխատանքային օրենսդրության վերջին փոփոխություններով պայմանավորված որոշ խնդրահարույց կարգավորումներ։
Հանդիպումը կվարեն BDO ընկերության փորձագետներ՝
- Անահիտ Սարգսյանը՝ Կորպորատիվ իրավունք և հարակից ծառայությունների խմբի ղեկավար/Ավագ իրավաբան խորհրդատու
- Լիլիթ Հարությունյանը՝ Ավագ իրավաբան-խորհրդատու
- Նաիրա Պետրոսյանը՝ Գործընկեր, իրավաբանական ծառայությունների մասնագետ։
Լեզուն՝ հայերեն
Առաջնահերթությունը տրվելու է ՄՌ Ասոցիացիայի անդամներին
Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է
Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ: