Օտարերկրացի աշխատողներ․ օրենսդրության առանձնահատկությունները

  • Ապրիլի 27, 2022
  • 18:30 - 20:30
  • Արամի 80, Երևան
  • +37433584696

Վերջին ժամանակներում դեպի Հայաստան օտարերկրացիների հսկայական հոսքը պարտավորեցնում է ՄՌԿ մասնագետներին տեղեկացված լինել օտարերկրացի աշխատողների վերաբերյալ միգրացիոն և աշխատանքային օրենսդրության բոլոր առանձնահատկություններին, որոնք մանրակրկտորեն կվերլուծվեն ապրիլի 27-ին կայանալիք վարպետաց դասի ընթացքում:

Հանդիպման թեմաները.

  • Օտարերկրացի աշխատողների վերաբերյալ միգրացիոն և աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները (ներառյալ 2022թ.-ի հունվարի 1-ից գործող վերջին փոփոխությունները)
  • Աշխատանքային օրենսգիրք, խնդրահարույց հարցեր

Վարպետաց դասը կվարի BDO ընկերության իրավաբանության փորձագետ Նաիրա Պետրոսյանը: Նաիրան ունի շուրջ 16 տարվա իրավաբանական խորհրդատվության և հետազոտական ծառայություններ տրամադրելու հարուստ փորձ։ Նա հատկապես մասնագիտացած է աշխատանքային, քաղաքացիական, ձեռնարկատիրական և վարչական իրավունքի ճյուղերում։ Կորդինացրել և իրականացրել է մի շարք մասնագիտական թրեյնինգներ և դասընթացներ աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունների վերաբերյալ։

ՄՌ Ասոցիացիայի «1, 2 և 3 Աստղ» անդամների համար մասնակցությունն անվճար է:

Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:

Գրանցվեք ստորև.

    Մասնակցության արժեք ոչ անդամների համար` 8,000 Դրամ

    Վճարեք տոմսերի համար օնլայն` օգտագործելով Ձեր բանկային քարտը։

    Միջոցառումներ
    SHRM միջազգային ՄՌ որակավորման դասընթաց 2025
    • Փետրվարի 1, 2025
    • փ. Արամի 80, Երևան
    OpenUP. Episode 6 Սամվել Մարտիրոսյանի հետ
    • Մարտի 4, 2025
    • 18:30 - 21:00
    • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
    DisruptHR Երևան 2025
    • Մարտի 11, 2025
    • 18:30 - 21:00
    • Կամար բիզնես կենտրոն, փ․ Վազգեն Սարգսյան 2
    Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

    Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ