հայrate 2023 – գրավիչ գործատուների մրցանակաբաշխություն

  • Հունվարի 26, 2024
  • 18:30 - 20:30
  • Բեսթ Վեսթերն Փլաս Կոնգրես հյուրանոց, ք․ Երևան Իտալիայի փող, 1 շենք
  • +37433584696

Հաշվի առնելով աշխատաշուկայում առկա բարձր մրցակցությունը՝ բարձրանում է նաև գործատուի վարկանիշի կարևորությունը: Գործատուի բրենդավորման հիմնախնդիրը բիզնես աշխարհում լայն քննարկման առարկա դարձած թեմաներից է։ Գրագետ մշակված բրենդավորումը կարևոր դեր է խաղում ընկերությանն անհրաժեշտ տաղանդների ներգրավման, ինչպես նաև աշխատաշուկայում բարձր կարգավիճակ զբաղեցնելու հարցում:

Հենց այս նպատակով Հայաստանի ՄՌ Ասոցիացիան Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության հետ համատեղ ստանձնել է «հայrate» նախաձեռնությունը, որը ուսանողության շրջանում հայաստանյան շուկայի գրավիչ գործատուներին բացահայտելու նպատակ ունի: Նախաձեռնությանը միացել է հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը, որոնց ուսանողներն էլ մասնակցել են հարցմանը:

Տեղերը սահմանափակ են և առաջնահերթությունը տրվելու է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամներին։

Հարցման արդյունքները ամփոփվելու են հունվարի 26-ին:

Մասնակցությունն անվճար է:

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ