Լազերային մարտեր Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամների համար

  • Օգոստոսի 4, 2024
  • 10:30 - 17:00
  • Բուժական
  • +37433584696

Եկե՛ք միասին գնանք քաղաքից դուրս ու շա՜տ հավես օր ունենանք : )

Օգոստոսի 4-ին Հայաստանի ՄՌ Ասոցիացիան և LaserWar Armenia-ն համատեղ կազմակերպում են հատուկ ռազմատակտիկական խաղ, որտեղ թիմերը լազերային զենքերով պայքարում են հաղթանակի համար, իրականացնելով տարատեսակ «մարտական առաջադրանքներ»` շենքի գրավում, դիրքի ազատագրում, նախագահի տեղափոխում և այլն:

Խաղն ապահովում է ոչ միայն ձեր լավագույն ակտիվ ժամանցը, այլև նպաստում է թիմային ոգու ձևավորմանը: LaserWar-ը սովորեցնում է արագ կողմնորոշվել, ձևավորել ռազմավարական մտածողություն, և, իհարկե, վստահել թիմակիցներին ու դառնալ վստահելի թիմակից:

Այսպիսով, նոր մարտահրավերների, ակտիվ ժամանցի ու հաճելի նեթվորքինգի սիրահար ՄՌԿ մասնագետներին սիրով հրավիրում ենք խաղի:

Միջոցառումն անվճար է և ներառում է մասնակիցների երկկողմանի տեղափոխությունը և ընդմիջումը:

Միջոցառման ժամանակացույցին ծանոթացեք ստորև`

  • 10:30 – Հավաքվում ենք Հանրապետության Հրապարակում
  • 11:30 – Ժամանում ենք Բուժական
  • 12:00 – Սկսում ենք խաղը (2 սցենար)
  • 14:00 – Ընդմիջում
  • 14:30 – Շարունակում ենք խաղը (2 սցենար)
  • 16:30-17:00 – Ավարտում և ամփոփում ենք խաղը

Խաղին կարող են մասնակցել միայն Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամները

 

Գրանցվեք ստորև.

    Միջոցառումներ
    Առաջադեմ խմբային քոուչինգի դասընթաց
    • Հոկտեմբերի 8, 2024
    • 10:00 - 17:00
    • ՀՀ, ք․ Երևան
    Kanban պիցցա խաղ-աշխատարան
    • Հոկտեմբերի 21, 2024
    • 16:00 - 19:00
    • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
    Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

    Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ