ON-LINE 10 Քայլ դեպի ՄՌ կառավարում

10 steps online
  • Ապրիլի 10, 2020
  • Վեբինար
  • +37493914119

Ձեզ միշտ դուր է եկել աշխատել մարդկանց հետ և վաղուց մտածում եք մուտք գործել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտ, սակայն՝

  • Չեք ունեցել բավարար ժամանակ
  • Չեք գտել դասընթաց, որը դուր է եկել իր ձևաչափով
  • Չեք գտել մատչելի տարբերակ

Ցանկանում եք՝

  • Ծանոթանալ ՄՌ մասնագիտությանը և հետագայում էլ ունենալ շարունակական աճ,
  • Տեղեկանալ Հայաստանի փորձառու ՄՌ մասնագետների փորձին և մոտեցումներին,
  • Անցնել խորքային ինքնաճանաչման ուղի,
  • Ստանալ հեղինակավոր ընկերության դասընթացի վկայական։

Ուրեմն անցեք բոլոր քայլերը, մասնակցեք դասընթացին և միացեք ՄՌ համայնքին։

Դասընթացի թեմաները

«ON-LINE 10 Քայլ դեպի ՄՌ կառավարում» դասընթացում ներառված են մի շարք կարևորագույն թեմաներ, որոնք անհրաժեշտ են բոլոր նրանց, ովքեր աշխատում են մարդկանց հետ և ցանկանում են այդ ոլորտում դառնալ արհեստավարժ։

  • Մարդկային ռեսուրսների կառավարում․ ներածական
  • Կազմակերպական կառուցվածք
  • Կազմակերպական մշակույթ
  • Հավաքագրում
  • Աշխատանքի մոտիվացիա
  • Աշխատանքի արդյունքների կառավարում
  • Աշխատողների ուսուցում և զարգացում
  • Պաշտոնների դասակարգում և աշխատավարձ
  • Աշխատանքային օրենսգիրք
  • Աշխատանքից ազատում

Դասընթացի ավարտին կստանաք`

✔ Մասնակցության վկայական և մուտք Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի հարթակ (www.hrcommunity.am),

✔ Հայաստանի ՄՌ Ասոցիացիային տարեկան անդամակցություն 1 «աստղ» փաթեթով՝ գերազանցությամբ թեստը հանձնելու դեպքում,

✔ Անհատական կարիերայի քոուչինգ,

✔ Մասնագիտական խորհրդատվություն ոլորտի փորձագետի հետ,

✔ Պրակտիկայի հնարավորություն Cascade People & Business ընկերությունում,

✔ Ձեր անհատական հոգեբանական պրոֆիլավորումը,

✔ Մասնագիտական լայն գրադարանից օգտվելու հնարավորություն և հետագա զարգացման համար գրականություն։

Տեխնիկական մաս՝

  • Առցանց հանդիպումներ շաբաթական 2 անգամ՝ 1 ժամ տևողությամբ
  • Ձեր ներդրումը՝ 33 000 ՀՀ դրամ
  • Գրանցման վերջնաժամկետը՝ ապրիլի 8
  • Ծանոթացում ուսուցման առցանց հարթակին՝ դասընթացի մեկնարկից առաջ

Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ․փոստին կամ զանգահարել՝ +37493914119 հեռախոսահամարին:

Միջոցառումներ
Leading the Way: Driving Inclusion and Equality Across Europe
  • Դեկտեմբերի 5, 2024
  • 14:00 - 15:00
OpenUP. Episode 5 Արփիի հետ
  • Դեկտեմբերի 11, 2024
  • 18:30 - 21:00
  • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ