OpenUP. Episode 6 Սամվել Մարտիրոսյանի հետ

  • Մարտի 4, 2025
  • 18:30 - 21:00
  • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
  • 094584696

Ո՞վ է Սամվել Մարտիրոսյանն էկրանից այն կողմ

Մենք Սամվելին տեսնում ենք որպես կիբեռանվտանգության մասնագետ, թվային ռազմավար, մեդիայի վերլուծաբան։ Բայց որքանո՞վ ենք ճանաչում նրան որպես մարդ՝ ի՞նչն է նրան ոգեշնչում, ինչ մարտահրավերներ է հաղթահարել և հաղթահարում, որ պահերն են ձևավորել նրան, ինչ արժեքներով է առաջնորդվում։

OpenUP-ի 6-րդ էպիզոդում Արփին կհանդիպի Սամվել Մարտիրոսյանի հետ թատերական միջավայրում, որտեղ զրույցը կլինի անկեղծ, երաժշտությունը կապահովի մթնոլորտը, քոուչինգային գործիքները կբացահայտեն անսպասելի մտքեր, իսկ հանդիսատեսը կլինի այս ամենի ակտիվ մասնակիցը։

  • Թատերական ֆորմատ, որտեղ հանդիսատեսը պարզապես ունկնդիր չէ, այլ՝ զրույցի մասնակից։
  • Հնարավորություն ճանաչելու Սամվելի ներաշխարհը, նրա արժեքները, դժվարությունները և ձգտումները։
  • Կենդանի ջազ՝ Կարեն Գրիգորյանի կատարմամբ, ով կնվագի Սամվելի սիրելի մեղեդիները՝ դարձնելով զրույցն ավելի անմիջական ու մտերմիկ։
  • Քոուչինգային գործիքներ և ինտերակտիվ տարրեր, որոնք կօգնեն բացահայտել ոչ միայն Սամվելին, այլև՝ ինքներդ ձեզ։
  • Գինի, երաժշտություն և մտերմիկ շփում, քանի որ լավագույն զրույցները տեղի են ունենում ճիշտ մթնոլորտում։

Քոուչինգային հանդիպում, կենդանի փոդքասթ և ինքնաբացահայտման հետաքրքիր փորձառություն՝ բոլորը մեկ երեկոյի ընթացքում։ Հանդիպում, որտեղ կկարողանաք շփվել, խորհել և բացահայտել նոր բաներ, որոնք դեռ երկար կմնան ձեր մտքում։

Մարտի 4 | 18:30 | Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Տոմսերը սահմանափակ են, ամրագրե՛ք ձեր տեղը հիմա։

Գրանցում

Մուտքավճարը 10,000 դրամ է :
Գրանցվե՛ք և վճարե՛ք օնլայն` օգտագործելով Ձեր բանկային քարտը։

OpenUP. Episode 5 ամբողջական հաղորդում

OpenUP-ի մասին

Ձեզ հետաքրքի՞ր է ինքնաբացահայտման աշխարհը: Միացե՛ք մեր յուրօրինակ հանրային միջոցառմանը և եկեք OpenUP, որը բացահայտում է մարդկության գեղեցիկ բազմազանությունը և ընդգծում զարմանալի նմանություններ:

Ուզու՞մ եք անցնել գրավիչ ճանապարհով դեպի ձեր “ես”–ը: OpenUP-ը եզակի ծրագիր է, որը քոուչինգի, խաղերի, անմիջական մթնոլորտի և դրական տրամադրության ձևաչափով ընկղմվում է մարդու տարբեր դերերի, պատմությունների, զգացմունքների, վախերի, ձգտումների և բազմաթիվ այլ հետաքրքիր ոլորտների մեջ՝ փորձելով բացահայտել անձի բազմաշերտ էությունը իր բոլոր դրսևորումների մեջ:

Երբևէ մտածե՞լ եք թե ինչպես են ձեզ ընկալում ուրիշները։ Եկեք մտածենք միասին: Ականատես դարձեք մտածելու տեղիք տվող զրույցին մեր հատուկ հյուրերի հետ, մասնակցե՛ք և բացահայտե՛ք նաև հետաքրքիր բաներ ձեր մասին։

Միջոցառումներ
Как создать и эффективно использовать HR-дашборды
  • Մարտի 13, 2025
  • 16:30 - 18:30
  • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
HR academy 2025
  • Մարտի 14, 2025
  • 18:30 - 21:30
  • փ. Արամի 80, Երևան
AI in HR Starter Kit + Free Webinar | AIHR
  • Մարտի 20, 2025
  • 19:00 - 20:00
  • Online
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ