OpenUP. Episode 6 Սամվել Մարտիրոսյանի հետ

- Մարտի 4, 2025
- 18:30 - 21:00
- Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
- 094584696
Ո՞վ է Սամվել Մարտիրոսյանն էկրանից այն կողմ
Մենք Սամվելին տեսնում ենք որպես կիբեռանվտանգության մասնագետ, թվային ռազմավար, մեդիայի վերլուծաբան։ Բայց որքանո՞վ ենք ճանաչում նրան որպես մարդ՝ ի՞նչն է նրան ոգեշնչում, ինչ մարտահրավերներ է հաղթահարել և հաղթահարում, որ պահերն են ձևավորել նրան, ինչ արժեքներով է առաջնորդվում։
OpenUP-ի 6-րդ էպիզոդում Արփին կհանդիպի Սամվել Մարտիրոսյանի հետ թատերական միջավայրում, որտեղ զրույցը կլինի անկեղծ, երաժշտությունը կապահովի մթնոլորտը, քոուչինգային գործիքները կբացահայտեն անսպասելի մտքեր, իսկ հանդիսատեսը կլինի այս ամենի ակտիվ մասնակիցը։

- Թատերական ֆորմատ, որտեղ հանդիսատեսը պարզապես ունկնդիր չէ, այլ՝ զրույցի մասնակից։
- Հնարավորություն ճանաչելու Սամվելի ներաշխարհը, նրա արժեքները, դժվարությունները և ձգտումները։
- Կենդանի ջազ՝ Կարեն Գրիգորյանի կատարմամբ, ով կնվագի Սամվելի սիրելի մեղեդիները՝ դարձնելով զրույցն ավելի անմիջական ու մտերմիկ։
- Քոուչինգային գործիքներ և ինտերակտիվ տարրեր, որոնք կօգնեն բացահայտել ոչ միայն Սամվելին, այլև՝ ինքներդ ձեզ։
- Գինի, երաժշտություն և մտերմիկ շփում, քանի որ լավագույն զրույցները տեղի են ունենում ճիշտ մթնոլորտում։
Քոուչինգային հանդիպում, կենդանի փոդքասթ և ինքնաբացահայտման հետաքրքիր փորձառություն՝ բոլորը մեկ երեկոյի ընթացքում։ Հանդիպում, որտեղ կկարողանաք շփվել, խորհել և բացահայտել նոր բաներ, որոնք դեռ երկար կմնան ձեր մտքում։
Մարտի 4 | 18:30 | Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերը սահմանափակ են, ամրագրե՛ք ձեր տեղը հիմա։
OpenUP-ի մասին
Ձեզ հետաքրքի՞ր է ինքնաբացահայտման աշխարհը: Միացե՛ք մեր յուրօրինակ հանրային միջոցառմանը և եկեք OpenUP, որը բացահայտում է մարդկության գեղեցիկ բազմազանությունը և ընդգծում զարմանալի նմանություններ:
Ուզու՞մ եք անցնել գրավիչ ճանապարհով դեպի ձեր “ես”–ը: OpenUP-ը եզակի ծրագիր է, որը քոուչինգի, խաղերի, անմիջական մթնոլորտի և դրական տրամադրության ձևաչափով ընկղմվում է մարդու տարբեր դերերի, պատմությունների, զգացմունքների, վախերի, ձգտումների և բազմաթիվ այլ հետաքրքիր ոլորտների մեջ՝ փորձելով բացահայտել անձի բազմաշերտ էությունը իր բոլոր դրսևորումների մեջ:
Երբևէ մտածե՞լ եք թե ինչպես են ձեզ ընկալում ուրիշները։ Եկեք մտածենք միասին: Ականատես դարձեք մտածելու տեղիք տվող զրույցին մեր հատուկ հյուրերի հետ, մասնակցե՛ք և բացահայտե՛ք նաև հետաքրքիր բաներ ձեր մասին։