Նախագծերի Կառավարում. ՎերաԶԻՆՈւՄ

professions: recharge
  • Մայիսի 8, 2020
  • 19:00 - 20:00
  • Conversation
  • +37477799629

Մենք բոլորս գտնվում ենք բեկումնային շրջանում, երբ փոփոխություններն անխուսափելի են, և ամեն օրն իր հետ բերում է նոր տեխնոլոգիա, նոր միտում կամ աշխատելու նոր եղանակ։ Մասնագիտություններից շատերը ձևափոխվում են, ստանում նոր երանգներ և գնում զարգացման տարբեր ճանապարհներով։

Մեր ունեցած գիտելիքներն ու հմտությունները լավ հիմք են, սակայն բավարար չեն ապագայի համար։

Այս վեբինարների շարքով մենք ունենալու ենք հյուրեր, որոնց հետ միասին անդրադարձ ենք անելու տարբեր ոլորտներին և փորձելու ենք բացահայտել տարբեր մասնագիտությունների զարգացման տենդենցները։ Ինչ պետք է սովորենք, ինչ հմտություններ զարգացնենք և ինչպես վերաբերվենք մեր մասնագիտությանը այսօր, որպեսզի ունենանք հստակ գործողությունների պլան, լինենք ժամանակին համահունչ և պահանջված շուկայում։

Այս անգամ փորձելու ենք հասկանալ Նախագծերի կառավարիչ (Project Manager) մասնագիտության ապագայի և վերափոխման հնարավոր միտումների մասին։ 

Մեր առաջին հյուրը Աստղիկ Սահակյանն է, ով հավաստագրված Project Management Professional (PMP)® է և արդեն գրեթե 6 տարի Ամերիկյան համալսարանում վարում է (PMP)® քննությանը նախապատրաստող դասընթացներ: Հայաստանում առկա հավաստագրված (PMP)®-ների ճնշող մեծամասնությունը նրա ուսանողներն են: 

Աստղիկը աշխատել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակում՝ բանկի պորտֆելի տարաբնույթ նախագծերի շրջանակներում: Ինչպես նաև աշխատել է մասնավոր հատվածում՝ լինելով ՏՏ ծրագրի ղեկավար:

Այժմ Աստղիկը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Հայաստան-Վրաստան կամրջի շինարարության նախագծի ղեկավարն է:

Զրույցը հայերենով կվարի Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com):

Միացեք մեզ մայիսի 8-ին՝ 19:00-ին երևանյան ժամով

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ