գինեգործություն․ ՎերաԶԻՆՈւՄ

  • Հունիսի 12, 2020
  • 19:00 - 20:00
  • Live Conversation
  • +37477799629

Հունիսի 12-ին միացմամբ կզրուցենք Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ գինեգործության և մասնագիտության փոխակերպման հնարավոր միտումների մասին։

Քննարկվելու են հետևյալ հարցերը.

 Ի՞նչ պետք է սովորեն գինեգործները:
 Ինչպե՞ս ադապտացնել ձեր ռազմավարությունը ստեղծված իրավիճակին և ի՞նչ ակնկալել:
 Ի՞նչ հմտություններ պետք է զարգացնել՝ ժամանակակից բիզնես միտումներին համապատասխանելու համար:

Զարուհին ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ասպիրանտուրան՝ «Բուսաբուծական մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա» մասնագիտությամբ: Բացի այդ, ՀԱԱՀ Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ է և դասախոս, «Շիրակամուտ» խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն և Հայաստանի երիտասարդ գինեգործների միավորման նախագահի տեղակալ:

Միակ հայ կին գինեգործն է Հայաստանում, ով ունի գինու սեփական արտադրություն: Ընկերությունը ներկայանում է Zara Wines բրենդով և արտադրում է յուրօրինակ գինիներ ու վերմուտներ՝ խաղողի տեղածին և տեղական սորտերից:
Հանդիսանում է մի շարք միջազգային գինու հեղինակավոր մրցույթներում որպես ժյուրիի անդամ և փորձագետ։

 Զրույցը կվարի Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com), լեզուն՝ հայերեն:

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ