
Մայիսի 29-ին Հայաստանի ՄՌ Ասոցիացիան Yandex Armenia-ի հետ կազմակերպեցին ՄՌ Բիզնես Բրանչ։
Միջոցառումը համախմբել էր HR ոլորտի մասնագետների կարևոր քննարկումների և ստեղծագործ պահերի շուրջ։
Yandex Armenia ընկերության HR Lead Լուսինե Միրզոյանն իր կողմից ներկայացրեց ընկերության ՄՌ ռազմավարությունը, որի միջոցով բացահայտվում են տաղանդի կառավարման, կորպորատիվ մշակույթի և զարգացման մեթոդները։
Հայաստանի Կենտրոնական Բանկի Ուսուցման եւ զարգազման պատաախանատու Անահիտ Գասպարյանը հանդես եկավ հետաքրքիր ելույթով՝ «Մարդկային ռեսուրսների դերը գիտելիքի կառավարման մշակույթ ստեղծելու գործառույթում» թեմայով՝ ընդգծելով ուսուցման նախաձեռնությունները բիզնեսի երկարաժամկետ նպատակների հետ համադրելու կարևորությունը։
Այնուհետև ունեցանք ճաշ, նկարչական ստեղծագործական սեսիա, որը խթանեց ինքնարտահայտումը և կապի ստեղծումը։
Կարևոր մտքեր.
Տեղեկատվության, գիտելիքի և ստեղծագործության տարբերությունը կարևոր է նորարարության խթանման համար։
«Եթե ես դա անում եմ 30 րոպեում, ապա դա այն պատճառով է, որ 10 տարի սովորել եմ՝ ինչպես անել դա 30 րոպեում»։
Աշխատակիցների ամսական հանդիպումները, որտեղ ներկայացվում են արդյունքները և ձեռքբերումները, նպաստում են թափանցիկությանն ու մոտիվացիային։
Կարևոր է ստեղծել հնարավորություններ, որպեսզի աշխատակիցները կիսվեն իրենց փորձով ու հաջողություններով՝ բարձրացնելու ներգրավվածությունն ու պատկանելության զգացումը։