HR Management – Դասընթաց

 

Ժամանակակից աշխարհում օր օրի աճում է HR-ի դերն և նշանակությունը. նա ընկերությունների հաջողության և մրցունակության կարևորագույն գործոնն է:

BDG-ն մեկնարկում է «HR Management» օնլայն դասընթացը, որը HR աշխարհի ներածություն է՝ հիմնական գործառույթներով, գործընթացներով, HR մասնագետի դերով ու նշանակությամբ:

 

 Դասընթացը նախատեսված է`

➤ սկսնակ HR մասնագետների,

➤ HR-ով հետաքրքրվածների համար:

Դասընթացի մասնակիցները կձևավորեն ամբողջական պատկերացում, թե ինչ է HR-ը, ինչպես նաև հնարավորություն կունենան հասկանալու, թե HR-ի որ ուղղությունն է առավել համապատասխանում իրենց անձնային և մասնագիտական առանձնահատություններին։

 

Ծրագրի ավարտին մասնակիցները`

➤ Կհասկանան և կկարևորեն ՄՌԿ դերը ժամանակակից գործարարության պայմաններում

➤ Կպատկերացնեն ՄՌԿ հիմնական գործառույթները

➤ Կծանոթանան ՄՌԿ հիմնական գործընթացներին և գործիքներին

➤ Կստանան նյութեր և գրականություն հետագա զարգացման համար

➤ Կստանան հասանելիություն Հայաստանում HR ոլորտի հիմնական ռեսուրսներին և մասնագիտական համայնքին

➤ Կապ կհաստատեն ոլորտի մասնագետների հետ՝ հետագա գործնական հարցերի և խորհրդատվության համար

 

Դասընթացը կառուցված է գործնական իրավիճակների վերլուծության և դրա միջոցով տեսական նյութի ներկայացման վրա։ Կիրառվելու է համադրված մեթոդներով ուսուցում, ինչպես նաև նախատեսված են տնային անհատական առաջադրանքներ։

 

Մասնակցության համար ցանկալ է ընդհանուր պատկերացում ունենալ կազմակերպությունների գործունեության վերաբերյալ:

 

Թրեյնինգի հավելյալ առավելությունները՝

➤ 20% զեղչի քարտ «Business Development Group»-ի մյուս թրեյնինգների համար։

➤ 10% զեղչի քարտ, որը կարող ես նվիրել մտերիմներին մեր դասընթացներից ցանկացածին մասնակցելու համար։

➤ Cinema Star-ում 10% զեղչի քարտ։

Դասերը հագեցած են գործնական առաջադրանքներով՝ որպես նյութի ամրապնդման միջոց, ուստի թրեյների հետ կապը և նյութի յուրացումը շարունակվում է նաև թրեյնինգային ժամից դուրս։

__

Տեխնիկական մաս՝

 

Թրեյներներ՝ Անուշ Մանուչարյան https://bit.ly/3ae3N5F

Սոնա Հովհաննիսյան https://bit.ly/2xlarZe

Դասերի քանակը՝ 11 դաս

Տևողությունը՝ յուրաքանչյուրը 2,5 ժամ

Օրերը և ժամերը՝ չորեքշաբթի՝ 19։00 շաբաթ՝ 14։00

Լեզուն՝ հայերեն

Ամփոփման ձևը՝ քննություն

Գերազանցության ցուցանիշը՝ 80%-ից բարձր

Հավաստող փաստաթուղթը՝ սերտիֆիկատ

Քո ներդրումը՝ 69 000 ՀՀ դրամ

Թրեյնինգի ձևաչափը՝  Օնլայն

 

Այլ մանրամասների համար զանգահարել` 055 201 209։