Մտածելակերպը աշխատում է կա´մ մեր օգտին, կա´մ մեր դեմ

Փոխելով մտածելակերպը` կփոխեք նաև արձագանքը։

Համոզմունքները ձևավորում են աշխարհի մասին պատկերացումները, ինչպե՞ս ենք շփվում գործընկերների հետ և ինչպես ենք ընդունում մարտահրավերները:
Մեզ ստիպել են տարանջատել աշխատանքն ու անձնական կյանքը:
Բայց մարդն այլ մոտեցում ունի։

Փոփոխված մոտեցում ընտանեկան արժեքների ինտեգրումն աշխատանքում

Ի՞նչ կլինի, եթե աշխատավայրում որդեգրենք նույն արժեքները, որով առաջնորդվում են առողջ ընտանիքներում`

  • վստահություն,
  • բաց հաղորդակցություն,
  • ճկունություն և աջակցություն։

Իսկ եթե այդ նույն սկզբունքները կիրառենք աշխատավայրո՞ւմ։

Հետազոտությունները փաստում են, որ դեռ մանկուց մեր մտածելակերպը ձևավորվում են գովասանքն ու պիտակները։
Նպատակը, սակայն, կատարելությունը չէ, այլ աճը։
Աճն սկսվում է այն պահից, երբ հասկանում ես՝ որտեղ ես գտնվում ու ուր ես ուզում հասնել։

Ընտանեկան մտածողություն ունեցող ընկերությունը՝

  • ստեղծում է մշակույթ, որտեղ մարդկանց գնահատում են և աջակցում, ոչ թե պարզապես ղեկավարում,
  • խթանում է բաց հաղորդակցությունը՝ նվազեցնելով կոնֆլիկտները,
  • արժևորում է բարեկեցությունը ավելի, քան արդյունավետությունը։

Ժամանակակից աշխատավայրը չի ստիպում ընտրել ընտանիքի և հաջողության միջև, այլ ինտեգրում է երկուսն էլ։
Ընտանեկան արժեքներ դավանող ընկերությունը ոչ թե կառավարում է աշխատակիցներին, այլ գնահատում է նրանց։
Արդյունքում` իրեն գնահատված զգացող մարդու աշխատանքային արդյունավետությունն աճում է, նվազում է սթրեսը, մարդը հակվում է համագործակցության։

«Երազանքների մտածելակերպի» ներդրումը աշխատավայրում

Սա միջավայր է, որ խթանում է լավատեսությունը, ստեղծագործականությունը և հաջողելու պատրաստակամությունը:
Այն թույլ է տալիս աշխատակիցներին զարգանալ, ոգեշնչվել և ներդաշնակություն գտնել անձնական և մասնագիտական նպատակների ծիրում։ Պատասխանատվությունը արդյունավետ կերպով բաշխելը ոչ թե վերահսկումն է, այլ առաջնահերթությունների սահմանումը, կայուն համակարգերի ներդրումը այդ գործում:

Կանանց մասին

Կանայք շատ ավելի հաճախ են միաժամանակ մի քանի դեր կատարում՝ մասնագետ, մայր, առաջնորդ, տնային տնտեսուհի, կին։

Նրանց աջակցելու և աշխատանքային միջավայրն ավելի ճկուն դարձնելու համար կարելի է․

  • սահմանել ճկուն աշխատանքային գրաֆիկ, որը կստեղծի հավասարակշռություն աշխատանքի և ընտանիքի միջև,
  • մշակել ընտանիքի շահերից բխող քաղաքականություն՝ բոլոր աշխատողների համար։
  • դիտարկել անձնական պարտականությունները որպես ուժ, ոչ թե որպես խոչընդոտ։

Հոգեբանական գործիքներ (CBT)

  • Վերափոխման մեթոդ. Դրական տեսանկյունից նայել իրավիճակին
  • Վարժություններ ինքնավստահության, ինքնագնահատականի բարձրացման և զգացմունքների կառավարման համար, օրինակ՝ «3 լավ բան, որ այսօր արել ես»։

Ընտանիքն աջակցում է քեզ, դու՝ ընտանիքին:
Պարզ բանաձև կիրառենք` միավորել, հաղորդակցվել, աջակցել

  • Միավորել այն արժեքները, որոնք խրախուսում են աշխատանք-անձնական կյանք հավասարակշռությանը։
  • Ազատ շփվել. երբ մարդիկ զգում են, որ իրենց լսում են, ավելի ստեղծագործ են դառնում։
  • Աջակցել թիմերին. Մարդիկ լքում են ոչ թե աշխատանքը, այլ թունավոր միջավայրը։ Երբ միջավայրն անվտանգ է, կա փոխվստահություն, աշխատակիցն իրեն լավագույնս է դրսևորում:

Ի՞նչ անել, երբ միջավայրը թունավոր է

Հստակ է մի բան. Մենք ունենք ընտրելու և մեր վերաբերմունքը փոխելու ուժ:
Եթե աշխատավայրն անտանելի շատ էներգիա է խլում, պետք է․

  • անձնական սահմաններ դնել
  • սթրեսը կառավարելու առողջ սովորույթներ ձևավորել,
  • փնտրել աճի հնարավորություններ՝ առանց անտեսելու ինքներս մեզ:

Օրվա մարտահրավերը

  • Եթե ղեկավար ես, հարցրու քեզ՝ աջակցո՞ղ միջավայր ես ստեղծում, թե՞ պարզապես կառավարում ես։
  • Եթե աշխատող ես, սկսիր նվազագույնից. սահմաններ դիր, խոսիր, պահանջիր` ըստ կարիքի։
  • Եթե ծնող ես, հիշի´ր՝ այն որակները, դրսևորում ես տանը՝ համբերատարություն, հարմարվողականություն, զիջելու պատրաստակամություն, վերլուծելու ունակություն, նույն այն հմտություններն են, որ քեզ լավ մասնագետ են դարձնում։

Երբ մեր ընտանիքի լավագույն արժեքները բերում ենք աշխատանքային միջավայր, մենք ոչ միայն ավելի լավ բիզնես ենք կառուցում, այլև ավելի լավ աշխարհ։

Այն, ինչ առավելագույնս արժևորում ենք տանը, մեր հաջողության հիմքն է նաև աշխատավայրում։

 

Հոդվածի հեղինակ` Հայկուհի Մազմանյան
DisruptHR Երևան 2025