«Մենք չենք կարող լուծել խնդիրը նույն «մտածելակերպով», որով ստեղծել ենք այն»
Ալբերտ Էնշտեյն
Մտածողության տրանսֆորմացիան իրականում մտածելակերպի փոփոխության մասին է: Առանց դրա, ոչ մի տեխնոլոգիա չի կարող հաջողությամբ վերափոխել կազմակերպությունը: Արդյունավետ մտածողությունը առաջին հերթին ֆիզիոլոգիական գործընթաց է: Մտածողության վերափոխումը չի կարող տեղի ունենալ նոր գիտելիքներից և արտաքին փաստերից մեկուսացված: Ուստի մենք չենք կարող արդյունավետ լինել, եթե չտիրապետենք մեր մտքի ձևավորման գործընթացին և չիմանանք մեր ուղեղի առանձնահատկությունները։
Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է.
- գիտակցել մեկ անձի «մտածողության» սահմանափակումները,
- ճանաչել կարծրատիպային մտածողության «թակարդները»,
- «մտածելու» միջոցով «նոր իրականության» քարտեզներ ստեղծել՝ այլակարծություննընդունելու ունակության միջոցով,
- խնդրի արդյունավետ լուծումներ գտնելու ունակություն ձևավորել, որոշումներ կայացնելու արդյունավետ գործիքների կիրառության միջոցով:
Արդյունավետ մտածողության համար անհրաժեշտ է ստեղծել «փաստերի քարտեզ» նախ թղթի վրա, ապա՝ գլխում:
Ի՞նչ է դա մեզ տալիս:
- ներքին և արտաքին սահմանափակումների գիտակցում,
- թույլտվություն ուղեղին տեսնել և գտնել բոլոր հնարավոր լուծումները:
Խնդրի մասին փաստեր հավաքելուց առաջ թղթին ենք հանձնում խնդրի վերաբերյալ մեր բոլոր մտքերն ու նկատառումները, որոնք առաջինն են գալիս մեր մտքին, երբ մենք սկսում ենք մտածել խնդրի մասին: Այս ամենի միջոցով մեր օպերացիոն հիշողությունն ազատվում է և պատրաստ է նոր մտքեր ներմուծելուն։ Սա այլընտրանքներ տեսնելու գործընթացի առաջին մասն է, որն իրականացվում է առաջինն անգիտակցական մակարդակում՝ ուղեղի լռելյայն ռեժիմի միջոցով։
Կանխադրված լռելյայն ռեժիմ (DCM)
Ի՞նչ է DCM-ն: 1997 թվականին Նյարդաբան Գորդոն Շուլմանը հայտնաբերեց, որ մարդու ուղեղը, եթե չունի հստակ ֆիքսված խնդիր, շարունակում է պահպանել իր գործունեությունը նույնիսկ հանգստի ժամանակ։ 2001 թվականին մեկ այլ ամերիկացի նյարդաբան Մաքս Ռեյշլը պաշտոնապես հրապարակեց այդ փորձի արդյունքները՝ այդ երևույթին տալով «Default mode network» անվանումը։Վերջինիս միտքը հետևյալն է. մարդու ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է խնդիրներ լուծելու և արդյունավետ որոշումներ կայացնելու համար՝ չունենալով հստակ ֆիքսված խնդիր և փաստեր, շարունակում է իր աշխատանքը և լուծում իր ներքին խնդիրներն ու հակասությունները, որոնք հիմնականում սոցիալական բնույթ են կրում։
Ուստի անհրաժեշտ է.
- մաքրել մեր օպերացիոն հիշողության RAM-ը,
- կենտրոնացնել մտքերը,
- ներմուծել փաստեր,
- գիտակցել «մեր»-ներսի և արտաքին միջավայրի սահմանափակումները։
Այս ամենը ուղեղին ստիպում է գրավել առկա խնդիրը, կենտրոնանալ խնդրի լուծման վրա և օգտագործել «կանխադրված լռելյայն համակարգի»՝ DCM-ի ներուժը՝ առկա խնդիրը լուծելու համար: Այս մեթոդը, դա մեր «սովորական» մտածողությունը «շեղելու» լավագույն միջոցներից է։ Մարդկային ստանդարտ մտածողությունը ենթադրում է փաստերի «համահունչ» և «սահուն»ներդրում առկա «իրողության» մեջ և արդյունքի ստացում, որը կբավարարի բոլորին և «մտքի»մակարդակում բախումներ չի առաջացնում խնդիրը լուծողի համար։ Ամեն անգամ, երբ մենք բախվում ենք անլուծելի խնդրի, այդ գործընթացը սկսվում է ընդանալ իր «սովորական» ռեժիմով։Նման կերպ ստացված լուծման այլընտրանքները չեն կարող համարվել «իրական» արդյունավետ մտածողություն, դրանք միշտ կլինեն արդյունավետ մտածողության «իմիտացիաներ»։ Մարդու ուղեղն ունի «թարգմանիչ» բաժին, որը գտնվում է մեր գլխի ճակատային հատվածում: Դա «թարգմանչի» գործառույթն է՝ դարձնել, այն ամենը, ինչի հետ գործ ունենք, պարզ և հասկանալի՝ առանց խորապես հասկանալու, թե ինչ է իրականում կատարվում:
Էֆեկտիվ մտածողության ակսիոմաներ
- Ծույլ է ու ատում է անորոշությունները,
- Գրեթե միշտ փորձում է անտեսել իրավիճակի նրբությունները,
- Բացատրում է «անհասկանալին» իրեն հասկանալի ձևով:
Եթե ցանանում ենք Խնդիրը էֆեկտիվ լուծել մեզ հարկավոր է
հաղթահարել 3 կոմպոնենտ.
- Հասկանալի լինելու փաստը,
- Ակնհայտ լինելու փաստը,
- Պարզ լինելու փաստը:
Էֆեկտիվ մտածողության թեորեմաներ
- «Օպերացիոն» հիշողությունը ի վիճակի չէ պահել իրավիճակին վերաբերվող ավելի քան 3 դինամիկ օբյեկտ կամ տարր միաժամանակ,
- Արդեն մեզ հայտնի Default mode network – կանխադրված համակարգը ունակ է իր ուշադրության կենտրոնում պահել մինչև 150 իրավիճակի վերաբերվող էլեմենտներ:
Մտածողությունը, դա նախ և առաջ մեր ենթագիտակցության աշխատանքն է, դա է պատճառը, որ մենք պետք է շբվենք և հաշվի առնենք ավելի շատ այլ մարդկանց փորձը, որը ներմուծելով մեր օպերատիվ հիշողություն, կմեծացնի մեր մտածողության հնարովորությունները և կստիպի մեր ուղեղին տեսնել այլընտրանքները:
Ուստի ուղեղը ստեղծված է լինելու «սոցալական», այլ ոչ թե «աբստրակտ» մտածող: Առանց «նրան» «սոցիումից» շեղելու չեք կարող էֆեկտիվ աշխատացնել: Մտածողության սերվերը մեկն է և այն անընդհատ զբաղված է «անհեթեթությամբ»՝ գիտական գրականության մեջ այն անվանում են «ինտելեկտուալ ծամոն»: Կամ մեկը, կամ մյուսը.
- Կամ «ինտելեկտուալ ծամոն»,
- Կամ «կենտրոնացված մտածողություն»,
Մտածողության աղավաղումները
«Մտածողության աղավաղումները» կարելի է բաժանել 3 խմբի.
- Էվոլուցիայի արդյունք ձևավորված՝ «ներդրման էֆեկտ» – endowment effect մարդ գնահատում և պահպանում է այն ամենը ինչ ունի արդեն,
- Ուղեղի ֆիզիոլոգիական առանձնահատկություններով ձևավորված – գիտակցության սահմանափակումների առկայության պարագայում իրականության աղավաղում,
- Մարդու սոցիում «արարած» լինելու հանգամանքով ստեղծված – նախապաշարմունքներ, համոզմունքներ, իշխանությանը ենթարկվելու հակումը:
Կոգնիտիվ մտածողություն հիմքերը հետևյալում են.
- Ուղեղին, էֆեկտիվ մտավոր առաջադրանք կատարելու համար, անհրաժեշտ է նախապատրաստական ժամանակ, մասնավորապես՝ խնդրի առարկային վրա կենտրոնանալու համար՝ 23 րոպե 15 վայրկյան,
- Մտածողությունը կարևորագույն ներքին ռեսուրս է, որը կարող է մեծացնել մեր և անձնական, և պրոֆեսիոնալ կյանքի հաջողության հասնելու ուղիները:
- Մտածողությունը դա գիտակցության կողմից «նոր իրականության» ստեղծելու միակ հնարավորություն է, որը ուղիներ է տալիս խնդրի լուծման այլընտրանքներ տեսնելու համար:
Հաջողության համար բավարար չէ ստեղծել միայն փաստերի քարտեզագրում, հարկավոր է նաև կիրառել այդ ամենը:
Կապված այն հանգամանքից, թե մենք մտածողության որ «տիպին» եք պատկանում, ինչպիսին է Մեր բազիսային աշխարհընկալումը, մենք կարող եք մտածել յուրօրինակ եղանակով:
Դրանք հիմնականում 3 են, մասնավորապես.
- սեփական պրիզմայի միջոցով է տեսնում աշխարհը, էմոցիաներով է առաջնորդվում,
- կարգ ու կանոն է սիրում և կարևորում է հիրերարխիան,
- հստակ տրամաբանական շղթայով է հասկանում միայն իրականությունը:
Եվ որպես ամփոփում կարող ենք ասել, որ
- Մեր խնդիրն է անմիջապես կիրառել ստացված գիտելիքները և պատկերացումները, քանզի յուրաքանյուր գիտելիք չկիրառելու դեպքում ենթարկվում է մտածողության կողմից խեղաթյուրման:
- Մեր ուղեղի ֆիզիոլոգիական հնարավորությունների զարգացումը տևում է ծնունդից մինչև 25 տարեկան հասակը, հետագայի մեր անելիքն է, նոր գիտելիքի, նոր կարծիքների, նոր աշխարահարայցքի միջոցով սովորել օգտագործել նրա ողջ կարողությունը:
Ուստի, նախ և առաջ հասուն մարդու ուղեղը կարիք ունի էֆեկտիվ կիրառության, քանզի այլ հավասար պայմաններում այն կկորցնի իր զարգացումը, իսկ դա առանց համատեղ աշխատանքի, նոր գիտելիքի և տարակարծության չընդունման անհնար է:
Մենք այդպիսին ենք ստեղծված, «չգիտենք, ինչ չգիտենք», այդ գիտակցությունը պետք է լինի մեր յուրաքանչյուրի օրակարգում, այլապես որոշումների կայացման մեջ մենք մշտապես կլինենք անանրդյունավետ:
Հեղինակ՝ Անի Կարապետյան