AMD10,000

DisruptHR-ը համաշխարհային հաջողված շարժում է, որը ներկայումս ընդգրկում է 35 երկիր և 155 քաղաք: Այս շարժման նպատակն է զինել ինֆորմացիայով, ոգեշնչել և ուժ տալ վաղվա առաջնորդներին, ովքեր լի են շրջադարձային գաղափարներով և առաջընթացի էներգիայով: Իսկ պարբերական միջոցառումների շարքը նպատակ ունի փոխել իրերի ընթացքը, բեկում մտցնել մասնակիցների մտածելակերպում և խանդավառել նրանց:

Կատեգորիա ,

DisruptHR Yerevan-ը վերադարձե՛լ է

Դա նշանակում է, որ մենք կրկին disrupt-ելու ենք ՄՌ ոլորտը։
DisruptHR-ը համաշխարհային հաջողված շարժում է, որը ներկայումս ընդգրկում է 35 երկիր և 155 քաղաք: Այս շարժման նպատակն է զինել ինֆորմացիայով, ոգեշնչել և ուժ տալ վաղվա առաջնորդներին, ովքեր լի են շրջադարձային գաղափարներով և առաջընթացի էներգիայով: Իսկ պարբերական միջոցառումների շարքը նպատակ ունի փոխել իրերի ընթացքը, բեկում մտցնել մասնակիցների մտածելակերպում և խանդավառել նրանց:

Միացե՛ք DisruptHR Yerevan 2025-ին կանանց միամսյակի ընթացքում, կիսվե՛ք համարձակ գաղափարներով և ոգեշնչե՛ք փոփոխությունների:

ԱՅՆ ԿՐԿԻՆ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ:
Հոգնե՞լ եք ՄՌ կառավարման ավանդական մոտեցումներից: Ուրեմն DisruptHR-ը հենց Ձեր համար է:
Պատրա՞ստ եք խոսել տաղանդների մասին լիովին նոր ձևով: Ուրեմն DisruptHR-ը Ձեզ համար է:

Ձևաչափ. Առաջնորդվելով TED talk-երի ոգեշնչող ելույթների ոճով՝ մենք ունենալու ենք 10-12 խոսնակ (Disruptor-ներ)՝ յուրաքանչյուրը 5 րոպե տևողությամբ, 20 սլայդ, որոնք փոխվում են ավտոմատ կերպով 15 վայրկյանը մեկ: Ելույթները կներկայացվեն 2 գործողությամբ՝ յուրաքանչյուրը 40 րոպե տևողությամբ: Կարճ ընդմիջումից բացի կլինի նաև նեթվորքինգի հնարավորություն ելույթներից առաջ և հետո:

Արժեքը: 10 000 ՀՀ դրամ
Armenian HR Association 1, 2, 3 ԱՍՏՂ անդամների համար: 7 000 ՀՀ դրամ
Ուսանողների համար արժեքը: 7 000 ՀՀ դրամ