Վերադարձի և չեղարկման քաղաքականություն

 

HRCommunity.am-ում կան բազմաթիվ պրոդուկտներ և ծառայություններ։ 

Ենթադրվում է, որ HRCommunity.am վեբ կայքի օգտատերերը և նոր այցելուները, որոնք գնում կամ վճարում են ծառայությունների համար, ամբողջովին տեղյակ են, թե ինչ են գնում/ձեռք բերում, և կարդացել են բոլոր փաստաթղթերը (ապրանքի նկարագրություններ, գովազդ և այլն) պրոդուկտի, ծառայության և այլնի վերաբերյալ, ապա նոր կատարել են այդ ընտրությունը: Տեղական և միջազգային սերտիֆիկացման և Քոուչինգի ծրագրերի փոխհատուցումը նշված է բացառապես «Cascade Consultants» ՓԲԸ-ի և օգտատիրոջ միջև առանձին համաձայնագրերում:

Նյութական ապրանքների նախնական ձեռքբերումից հետո 14 օրվա ընթացքում այն կարող է հետ վերադարձվել, ստանալով ամբողջական փոխհատուցում, եթե այն ամբողջությամբ չի օգտագործվել կամ վնասվել։ Որոշակի իրադարձության ամսաթվից 30 օր առաջ գրանցումը կարող է չեղյալ հայտարարվել, իսկ ամբողջական փոխհատուցումը երաշխավորված կլինի հետևյալ իրադարձությունների համար՝ Annual Regional HR Conference, DisruptHR Yerevan, նախնական գնումից 14 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո փոխհատուցում հնարավոր չէ:

ՄՌ ակումբի կայանալու օրվանից 2 օր առաջ գրանցումը կարող է չեղարկվել ամբողջ գումարի փոխհատուցմամբ: Այդ օրվանից հետո փոխհատուցում հնարավոր չէ:

Վեբինար հանդիպումից 24 ժամ առաջ գրանցումը կարող է չեղարկվել ամբողջ գումարի փոխհատուցմամբ։ Այդ ժամկետից հետո փոխհատուցում հնարավոր չէ:

Այլ ընկերությունների կամ անհատների չեղյալ հայտարարման քաղաքականությունը, որը կարող է հայտնվել HRCommunity.am-ում որևէ պրոդուկտի կամ ծառայության վերաբերյալ, միայն այդ ընկերությունների կամ անհատների ենթակայության տակ է: