Հայաստանի ՄՌ Ասոցիացիան՝ e-Logi Fest25-ի հատուկ գործընկեր

Այս տարի Հայաստանի ՄՌ Ասոցիացիան միանում է e-Logi Fest25-ին կարևոր առաքելությամբ՝ աջակցել ուսանողներին, նորավարտներին և բոլոր նրանց ովքեր հետաքրքրված են կարիերայի մեկնարկի հարցում լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի և հարակից ոլորտներում:

Մայիսի 30 – Հունիսի 1 | Մերիդիան էքսպո կենտրոն
Ուսանո՞ղ ես կամ նորավա՞րտ կամ պարզապես աշխատա՞նք ես փնտրում e-Logi Fest25-ը ներկայացնող ոլորտներում՝ այս տաղավարը հենց քեզ համար է։

Հանդիպի՛ր փորձառու ՄՌ մասնագետներին
✅ Թո՛ղ քո ինքնակենսագրականը
✅ Ստացի՛ր կարիերայի վերաբերյալ խորհուրդներ
✅ Բացահայտի՛ր թափուր հաստիքներ և պրակտիկայի հնարավորություններ e-Logi Fest25-ը ներկայացնող ոլորտներում

Այս ամենը մեկ վայրում՝ ՄՌ Ասոցիացիայի տաղավարում
Քո հաջորդ գործատուն կարող է լինել հենց այստեղ ։

Միացի՛ր մեզ – մենք կամուրջ ենք քո կարիերայի և առաջատար գործատուների միջև։