
Կանանց Սուպերուժերը Արհեստական Ինտելեկտի Դարաշրջանում․ Ինչո՞ւ է Մարդկային Ղեկավարումը Ավելի Կարևոր Քան Երբևէ
Հայաստանում մարտ ամիսը մենք տոնում ենք ի պատիվ կանանց, նրանց ուժի, տոկունության և ձեռքբերումների` կոչելով այն կանանց մեկամսյակ։ Սակայն «Կանանց Հզորացում» թեմայի ներքո ես ավելի շատ ուզում եմ մարտահրավեր նետել ավանդական ընկալմանը։ Հզորացումը արտաքին հանգամանքներով չի պայմանավորված. այն արդեն մեր մեջ է։ Իրական հզորացումը մեր իրական, կանացի ուժի բացահայտումն ու ընդունումն է, և այսօր դա առավել կարևոր է, քան երբևէ։
Աշխարհում, որտեղ ԱԲ-ն արագորեն վերափոխում է մարդկային ռեսուրսների ոլորտը՝ վերլուծելով ռեզյումեները, ավտոմատացնելով աշխատավարձերի հաշվարկը և գնահատելով աշխատակիցների տրամադրությունը, առաջանում է հարց, թե ի՞նչն է դարձնում մարդկային և կանացի ղեկավարումը անփոխարինելի։ Պատասխանը կանանց չորս բացառիկ սուպերուժերի մեջ է, որոնք պատմության ընթացքում բնորոշել են կին առաջնորդներին և կարևոր են մնում նաև ավտոմատացման դարաշրջանում։
- Էմպատիա. Հուզական Կապ Ստեղծելու Ներուժ
Էմպատիան պարզապես հատկանիշ չէ․ այն կանանց բնորոշ ուժ է` լինելով առաջնորդության հոգին։ Հարիեթ Թաբմենը վտանգեց իր կյանքն ուրիշներին ազատելու համար ոչ թե դուրս բերած տվյալների հիման վրա, այլ մարդկային հույզերի խորը կապի։ Մայր Թերեզան համաշխարհային շարժում ստեղծեց ոչ թե ալգորիթմների միջոցով, այլ` մահվան եզրին գտնվողների կողքին նստելով և նրանց արժանապատիվ հրաժեշտ տալով։ ԱԲ-ն կարողանում է ճանաչել զգացմունքները, բայց չի կարողում զգալ դրանք։ HR-ում էմպատիան պարտադիր է և վստահության հիմքն է։ ԱԲ-ն կարող է չափել աշխատակիցների ներգրավվածությունը, սակայն միայն մարդիկ են այն ստեղծում։
- Ինտուիցիա. Տվյալներից Վեր Տեսնելու Կանացի Ուժը
Կլեոպատրան կանխատեսեց Հռոմի վերելքը՝ դաշինքներ կնքելով և հիմնվելով իր ինտուիցիայի վրա։ Օլիմպիասը՝ Ալեքսանդր Մեծի մայրը, զգում էր վրա հասնող վտանգը նախքան դրա ի հայտ գալը։ ԱԲ-ն կանխատեսում է միտումները, բայց չի կարողանում ընթերցել “տողատակերը”։ HR առաջնորդները հաճախ տեսնում են պոտենցիալը ռեզյումեից դուրս, զգում են խնդիրները նախքան դրանց սրումը, և ձևավորում են մշակույթ` այնպես, ինչպես ալգորիթմները չեն կարողանա։
- Հուզական Ինտելեկտ. Իմաստնության Ուժը
Էլեոնոր Աքվիտանացին ղեկավարում էր Եվրոպայի ամենահզոր դատարանները ոչ թե ֆիզիկական ուժի, այլ հենց համոզման ուժի միջոցով։ Թեոդորա կայսրուհին համոզեց կայսրին մնալ և պայքարել՝ դրանով իսկ փրկելով կայսրությունը։ ԱԲ-ն կարողանում է հայտնաբերել տրամադրությունը, բայց չի կարողանում հավատարմություն ներշնչել կամ կարեկցանք դրսևորել։ HR-ում մարդիկ հետևում են մարդկանց, ոչ թե ծրագրերին։ ԱԲ-ն կարող է վերլուծել բարոյախոսությունը, բայց միայն մարդը կարող է փոխել այն։
- Դիմակայություն. Ուժի Մարմնավորում
Ժաննա դ’Արկը 17 տարեկանում բանակներ էր ղեկավարում՝ հրաժարվելով հանձնվել։ Թագուհի Նզինգան տասնամյակներ շարունակ դիմադրում էր գաղութացմանը՝ համառորեն պայքարելով իր ժողովրդի ազատության համար։ ԱԲ-ն հարմարվում է ծրագրավորմանը, մարդիկ ընտրում են դիմադրել։ HR առաջնորդները բախվում են կողմնակալությանն ու դիմադրությանը, բայց շարունակում են առաջ շարժվել՝ սահմանները ընդլայնելով և փոփոխություններ բերելով։
Ինչո՞ւ է Կանացի Սուպերուժը HR-ի Ապագան
Պատմության մեջ մեծ կանայք չեն առաջնորդել ավտոմատացման միջոցով։ Նրանք առաջնորդել են էմպատիայով, ինտուիցիայով, քաջությամբ և իմաստնությամբ։ Քանի որ ԱԲ-ն զարգանում է, իսկ HR-ին այս կանացի սուպերուժերը անհրաժեշտ են ավելի քան երբևէ։ HR-ը միայն մարդկանց արդյունավետության բարձրացման մասին չէ։ Այն նրանց հասկանալու, ոգեշնչելու և առաջնորդելու մասին է։
Բացահայտիր Քո Կանացի Սուպերուժերը
Իմ ուղերձն հետևյալն է. մի՛ վախեցիր ԱԲ-ից։ Բացահայտի՛ր քո կանացի ներուժը։ Առաջնորդի՛ր սրտով։ Վստահի՛ր ինտուիցիայիդ։ Պահպանի՛ր իմաստնություն։ Ցուցաբերի՛ր տոկունություն։ Որովհետև HR-ի ապագան ԱԲ-ն չէ, այլ դու ես։ Կանայք առաջնորդել են դարեր շարունակ՝ հաճախ մնալով անճանաչ և թերագնահատված։ Եվ այժմ ԱԲ-ն այստեղ է ոչ թե մեզ փոխարինելու, այլ հիշեցնելու, որ մարդն անփոխարինելի է, և կա մի բան, որ միայն մենք կարող ենք անել, և դա աշխարհը փոխելն է։
Հոդվածի հեղինակ` Նինա Գրիգորյան
DisruptHR Երևան 2025