Դեպի արհեստավարժ ՄՌԿ գործավարություն

Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը ձեռնարկության առաջընթացի գրավականն է:

90-ականներին տեղի ունեցավ լուրջ տնտեսական հեղափոխություն, սկսեց զարգանալ շուկայական հարաբերություններ: Փոփոխությունները անրադարձան նաև ձեռնարկություններում անձնակազմի կառավարման համակարգի վրա:

Կադրերի բաժինը, ընդլայնելով իր գործառույթները, վերածվեց մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության և կադրային գործավարությունը փաստացի դառձավ ՄՌԿ օժանդակ ծառայություն:

Պրակտիկան և մարդկանց օբյեկտիվորեն առկա տարբերությունները ցույց տվեցին, որ ոչ բոլորը կարող են լինել ՄՌԿ ղեկավար/գեներալիստ: Իրոք, շատերին հետաքրքիր է ՄՌ կառավարման ոլորտի որոշակի շրջանակ:

Մասնավորապես, ՄՌ գործավար մասնագետի աշխատանքը հիմնականում կապված է աշխատողների աշխատանքի ընդունման, ազատման, աշխատանքի էական պայմանների փոփոխման փաստաթղթային ձևակերպմանը: Նա պատասխանատու է ներքին և անհատական իրավական ակտերի ձևակերպման համար, կազմակերպում է կադրային փաստաթղթերի արխիվացումը և ձեռնարկության անձնակազմին առնչվող տարաբնույթ թղթաբանական գործառույթներ:HR meditation

ՄՌԿ  գործավարությունը բավականին  բազմազան է  և պահանջում է  առօրյա աշխատանքները գրագետ վարելու ունակություն: Ներկայիս պայմաններում, առանց համապատասխան ունակությունների /գիտելիքների և պրակտիկայի/ ՄՌ մասնագետի աշխատաքի նշանակման պատճառով կազմակերպության ՄՌԿ ծառայությունը աշխատում է ծանրաբեռնված և ոչ արդյունավետ:

Դրանից ելնելով՝ առաջարկում եմ իմ դիտարկումները դեպի արհեստավարժ ՄՌԿ գործավարություն:

Առաջին  քայլերը ՄՌԿ  գործավարությունում

Դիտողություն 1

Ծանոթացեք`

Ձեռնարկության Կանոնադրությանը` անհրաժեշտ է, որ կադրային փաստաթղթերը, ձևակերպվեն այնպես, որ չհակասեն Կանոնադրության և այլ հիմնական փաստաթղթերի դրույթներին: Կանոնադրությամբ կարող է սահմանված լինել ընկերության տնօրենի/առաջին անձանց աշխատանքի ընդունման/նշանակման և վարձատրության կարգը, հաստիքացուցակի հաստատման սխեման և այլ կարևոր դրույթներ, որոնք դուք պետք է իմանաք:

«Ձեռքի տակ» ունեցեք`

  • ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը /խորհուրդ կտամ օգտվել Arlis.am կայքից/
  • ձեռնարկության Հաստիքացուցակը,
  • Կարգապահական Կանոնները,
  • հուշող ծածկաթերթիկ աշխատանքի ընդունման ժամանակ պահանջվող փաստաթղթերի ցանկի վերաբերյալ, որը ի դեպ սահմանված է ՀՀ ԱՕ (հոդված 89)
  • ներքին և անհատական իրավական ակտերի ձևանմուշները

Պատրաստ եղեք`

  • կազմել և տրամադրել հաշվետվություն աշխատողների թվաքանակի, հոսքի, թափուր աշխատատեղերի, աշխատանքային օրացույցի, աշխատաժամերի և այլի վերաբերյալ,
  • տրամադրել տեղեկանք աշխատանքային ստաժի, զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի մասին,
  • ներկայացնել հաշվարկ չօգտագործված արձակուրդային օրերի, վերաբերյալ:
Դիտողություն 2
  • Ստուգեք և համոզվեք, որ ընկերությունում առկա բոլոր կադրային փաստաթղթերը համապատասխանում են գործող օրենսդրության պահանջներին:
  • Կազմեք բացակա կամ օրենսդրության պահանջների խախտումով կազմված փաստաթղթերի ցուցակ:
Դիտողություն 3

Հետևեք  ՀՀ օրենսդրական դաշտի փոփոխություններին, որոնք վերաբերվում են

  • աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման ընթացակարգերին,
  • անձնական տվյալների հավաքագրման և պահպանման կանոններին,
  • աշխատաժամանակի և հանգստի ժամանակի նորմերին,
  • ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին:
Դիտողություն 4.
  • Մշակեք աշխատանքային պայմանագրի ստանդարտ ձև/ձևեր, որը հետագայում կօգտագործեք աշխատակիցների հետ հարաբերությունները ձևավորելու համար: Փաստաթղթի բովանդակությունը չպետք է հակասի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածին:
  • Ստեղծեք մի շարք հրամանների/համաձայնագրերի/հայտերի/տեղեկանքների ձևանմուշներ` կադրարային ընթացակարգերի համար:
    Դուք ունեք հնարավորություն օգտագործել համացանցում առաջարկվող ձևանմուշները կամ մշակել սեփական ձևաթղթերը: Եթե ​​ընտրվել է երկրորդ տարբերակը, ապա խորհուրդ ենք տալից նոր ձևերը ներկայացնել գրավոր հաստատման:
  • Բոլոր ձևանմուշները պետք է համապատասխանեն կիրառման պահին գործող ՀՀ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պարտադիր կանոններին (իմպերասիվ նորմերին):
Դիտողություն 5

ՄՌԿ գործառույթներից է նաև կազմակերպել անձնակազմի վերաբերյալ ներքին և անհատական իրավական ակտերի պահպանումը, հաշվառումը և արխիվացվումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: /ՀՀ Կառավարության 20 հոկտեմբերի 2005 թվականի N 1882-Ն Որոշում/

Դիտողություն 6

Պարբերաբար ստուգեք, անձնական գործերի ճշգրտությունը ուշադրություն դարձրեք տնօրենի /ղեկավար անձնակազմի/ գործերին:

Անձնական գործի ձևավորումը և վարումը սկսվում է աշխատանքի ընդունվելու պահից և  իրականացվում է աշխատողի աշխատանքային գործունեության ընթացքում: Յուրաքանչյուր աշխատողի համար ստեղծեք առանձին թղթապանակ և պահպանեք այն չհրկիզվող պահարանում:

Որպես կանոն անձնական գործերը արխիվ են տեղապոխվում ոչ ուշ, քան երեք տարի անց աշխատանքային պայմանագրի լուծման ամսաթվից:

Դիտողություն 7

Ժամանակի ընթացքում կադրային փաստաթղթերի ծավալը զգալիորեն կաճի: Պատրաստ եղեք դրան և նախապես մտածեք իրավական ակտերի համարակալման տրամաբանական սխեմայի մշակմանը:  Համարակալման վերաբերյալ սահմանված որոշումներ չկան, օգտագործեք ձեր ընկերության համար ընդունելի համարակալում: Եթե փաստաթղթերի քանակը  քիչ է ապա օգտագործեք հաջորդական թվերի շարք: Եթե շատ է, խառնաշփոթից խուսափելու համար,  դրանք բաժանեք խմբերի և օգտագործեք նաև տառային ինդեքսներ:

Համարակալման ժամանակ պետք է պահպանել եզակիության սկզբունքը:  ՄՌԿ ծառայության յուրաքանչյուր փաստաթուղթ գրանցվում է միայն մեկ անգամ:

Դիտողություն 8

Աշխատանքային օրենսգրքի փոփոխության համաձայն հանվել է գործատուների կողմից ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր վարելու պահանջը: Փոխարենը գործատուներին հնարավորություն է տրվել հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը իրենց նախընտրած ձևաչափով, սակայն այնպես, որ ապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել ՀՀ Աշխատատանքային  Օրենսգրքի 17-րդ գլխով  սահմանված նորմերի պահանջների կատարումը:

Դիտողություն 9

Կազմակերպեք արձակուրդների տրամադրումը համապատասխան  տարեվերջին կազմած և հաստատված ժամանակացույցի: Արձակուրդի տրամադրման ժամանակացույցը ցանկալի է ինչպես գործատուի, այնպես էլ աշխատողի կողմից որդեգրման և կատարման համար:

Այս փաստաթուղթը գործատուին թույլ կտա.

  • ապահովել ընկերության սահուն գործունեությունը` արձակուրդ գնացող աշխատողին ժամանակին փոխարինող գտնել
  • նախօրոք արձակուրդի մասին տեղեկացնել աշխատողին և կատարել արձակուրդայինի վճարում՝ առանց օրենսդրական խախտեմների
  • վերահսկել արձակուրդի ժամկետը և կանխել չօգտագործված օրերի կուտակումները:
Դիտողություն 10
  • Ծանոթածեք /ուսումնասիրեք շուկայում առկա HRIS ծրագրերը:
  • Անձնակազմի կառավարման ինֆորմացիոն համակարգը (HRIS) նպատակ ունի տրամադրել անձնակազմի կառավարման, աշխատաժամանակի հաշվառման և աշխատավարձի հաշվարկի գործընթացների իրականացման համար հարմարավետ լուծումներ:
  • HRIS ծրագիրը զգալիորեն կկրճատի Ձեր թղթաբանական մեծածավալ աշխատանքը, թույլ կտա ձեզ զբաղվել կադրային ոլորտում այլ կարևոր գործերով:
Դիտողություն 11

Կառավարեք Ձեր աշխատաժամանակը` որպեսզի ոչինչ չմոռանաք, կազմեք գործողությունների ցանկ-ծրագիր` իրականացման ժամկետներով:

Պարտադիր-շտապ առաջադրանքների կատարումը պետք է դրվի հատուկ հսկողության տակ:

Ամփոփենք

HR գործավարությունը պարտադիր է իրականացնել գործող օրենքի պահանջներին, կազմակերպության կանոնադրությանը ներքին կանոնակարգերին, կառավարման կարգադրություններին և աշխատանքի նորմերին համապատասխան:

Հաջողություն ՄՌԿ  գործավարությունում:



Profile photo ofMagda_Movsisyan
Հեղինակ Magda Movsisyan