Ինչպե՞ս պետք է աշխատեն HR-ները պատերազմից հետո
- Նոյեմբերի 27, 2020
- 16:30 - 17:30
- Օնլայն
- +37477799629
Ապրելով այսպիսի դժվարին ժամանակաշրջանում, գործատուները և ՄՌ մասնագետները կարիք ունեն իրենց աշխատողների հետ առնչվելու՝ օգտագործելով և տիրապետելով հստակ գործիքների և մեթոդներ։
Հայաստանի ՄՌ Ասոցիացիան, համախմբելով մի խումբ ՄՌ մասնագետների` ստեղծել է HR Շտաբ, և հիմնվելով SHRM ստանդարտների վրա, մշակել է ուղեցույց, որը կօգնի ՄՌ մասնագետներին և գործատուներին ձեռք բերել գիտելիքներ և պատկերացում կազմել որոշակի տեխնիկաների վերաբերյալ, թե ինչպես պետք է կառուցել պատերազմից վերադարձած մեր հայրենակիցների և նրանց հարազատների հետ հարաբերությունները, ինչպես նաև ծանր հոգեվիճակում գտնվող աշխատակիցների հետ հարաբերություններն առհասարակ։
Ուստի, կազմակերպում ենք օնլայն ՄՌ ակումբ, որպեսզի զինվենք գիտելիքով և փորձենք աջակցել մեր աշխատակիցներին։
Օրակարգում՝
🔹 Բարեկեցությունն աշխատավայրում:
🔹 Մտավոր բարեկեցություն:
🔹 Ի՞նչ է PTSD-ն (posttraumatic stress disorder)։ Ինչի՞ց է այն առաջանում, և որո՞նք են նախանշանները:
🔹 Ինչպե՞ս կարող է աջակցել գործատուն։ Ինչպե՞ս կարող են աջակցել գործընկերները։
Հանդիպման ընթացքում կտրամադրվեն նաև հստակ ձեռնարկներ և նյութեր՝ հետագա աշխատանքը կազմակերպելու համար։
Մասնակցությունն անվճար է։ Հանդիպումը կանցկացվի Zoom հարթակով։
Գրանցվել կարող եք լրացնելով Ձեր տվյալները ստորև․