մեղվաբուծություն․ ՎերաԶԻՆՈւՄ

beekeeping
  • Հունվարի 29, 2021
  • 19:00 - 20:00
  • Live Conversation
  • +37494584696

Հունվարի 29-ին FB Live միացմամբ կզրուցենք Տիգրան Սեդրակյանի հետ, որը կխոսի մեղվաբուծության և մասնագիտության փոխակերպման հնարավոր միտումների մասին։

Քննարկվելու են հետևյալ հարցերը․

  • Ի՞նչ պետք է սովորեն մեղվաբույծները:
  • Որո՞նք են այս մասնագիտության համար ամենից կարևոր հմտությունները։
  • Ի՞նչ սպասել ապագայում:

Տիգրանը մանկուց հայրիկի հետ զբաղվել է մեղվաբուծությամբ: Մասնագիտությամբ լինելով երկրաբան՝ 2005 թվականից իր հիմնական գործունեությունը ծավալել է որպես մեղվապահ՝ զարգացնելով իրենց ընտանեկան մեղվանոցը։

Ունի 50֊ին մոտ մեղվափեթակ և զբաղվում է տարատեսակ մեղվամթերքների ստացմամբ, մեղվի տեսակների ուսումնասիրությամբ, մեղվի բազմամայր պահման մեթոդներով և արդյունավետության բարձրացման այլ միջոցների կիրառմամբ։

Նախաձեռնել է անվճար սեմինարների (վեբինարների) շարք և հետաքրքրասերների հետ ուսումնասիրում է մեղվի զարմանահրաշ աշխարհը։

Կազմակերպում է անվճար գործնական դասընթացներ իր մեղվանոցում։

Զրույցը կվարի Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com), լեզուն` հայերեն:

Միջոցառումներ
ՄՌ նախաճաշ | Աշխատանքային հանդիպում
  • Մայիսի 7, 2024
  • 10:00 - 12:00
  • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
ՄՌ միջազգային օր
  • Մայիսի 20, 2024
  • 18:30 - 22:00
  • Բեսթ Վեսթերն Փլաս Կոնգրես հյուրանոց, ք․ Երևան Իտալիայի փող, 1 շենք
The Science of Leadership | 12th Annual Regional Conference
  • Հոկտեմբերի 4, 2024
  • Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ