pr․ ՎերաԶԻՆՈւՄ
- Մայիսի 22, 2020
- 19:00 - 20:00
- Live Conversation
- +37494584696
Մայիսի 22-ին FB Live միացմամբ մենք կփորձենք հասկանալ մասնագիտության ապագան և փոխակերպման հնարավոր միտումները:
Քննարկվելու են հետևյալ հարցերը.
- Որո՞նք են PR մասնագիտության տենդենցները:
- Ի՞նչ պետք է սովորեն PR մասնագետները:
- Ինչպե՞ս ադապտացնել ձեր PR ռազմավարությունը ստեղծված իրավիճակին:
- Ի՞նչ հմտություններ պետք է զարգացնել՝ Ժամանակակից բիզնես միտումներին համապատասխանելու համար:
Զրույցը կանցկացվի Տաթևիկ Հովհաննիսյանի հետ, ով հանդիսանում է Հաղորդակցության և գիտական ներգրավման մասով սուպերվայզեր «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունում, որտեղ նա ծրագրում և իրականացնում է հաղորդակցման, PR և գիտական ներգրավման ռազմավարություններ։
Նա ունի 12 տարվա փորձ՝ այնպիսի ոլորտներում իչպիսիք են՝ կապի, մարքեթինգի, կորպորատիվ վաճառքի, նախագծերի կառավարման, բիզնեսի պլանավորման և բիզնես գործընթացների վերահսկման ոլորտներում: Սիրահարվելով հաղորդակցման արվեստին՝ նա ոգեշնչված է այն մտքից, որ արդյունավետ հաղորդակցությունը կարող է կամուրջներ կառուցել և բացահայտել լավագույնը ինչպես մարդկանց մեջ, այնպես էլ ընկերություններում:
Զրույցը կվարի Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com), լեզուն` հայերեն: