Employee Experience
- Մարտի 29, 2022
- 18:30 - 20:30
- Արամի 80, Երևան
- +37433584696
Անձնակազմի գոհունակության և հաճախորդների բավարարվածության պատճառային կապը գնալով ավելի նկատելի է դառնում։ Մոտիվացված աշխատակիցները աչքի են ընկնում իրենց նպատակասլացությամբ, ոգեշնչում են մյուսներին, բարելավում են ընկերության աշխատանքը՝ ստեղծելով ավելի որակյալ արտադրանք:
Employee Experience վարպետաց դասի ընթացքում Դուք կսովորեք հասկանալ և վերլուծել ընկերությանն առնչվող աշխատակիցների փորձը, բացահայտել թույլ կողմերը՝ դրանք առավելությունների վերածելով։
Կքննարկվեն հետևյալ հարցերը.
- EX հիմունքներ և գլոբալ համատեքստ
- Ի՞նչ է EX-ը, ՄՌ-ի նոր դերը, կառուցվածքը, գործելակերպը
- Ռուսական և միջազգային EX դեպքերի վերլուծություններ
- Կարճատև քննարկումներ
Վարպետաց դասը կվարեն 👇
Անի Քոչարյան՝ զարգացման տնօրեն, Change Experience Design նախագծի ղեկավար, մենթոր, ֆասիլիտատոր, հետազոտող, թիմային քոուչ, ACMP անդամ, կորպորատիվ նորարարության փորձագետ:
Վալերիյա Այզեն՝ սննդի մշակույթ պրակտիկայի ղեկավար, մենթոր, թրեյներ, հետազոտող, նեյրոքոուչ:
Վարպետաց դասը կանցկացվի ռուսերենով:
Ընդհանուր տեւողությունը՝ 2 ժամ (1.5 ժամ + 30 րոպե հարցուպատասխան, քննարկում):
ՄՌ Ասոցիացիայի «1, 2 և 3 Աստղ» անդամների համար մասնակցությունն անվճար է:
Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:
Գրանցվեք ստորև.