Ապագա առաջնորդների գլխավոր կարողությունները․ ի՞նչ է դա, և ինչպե՞ս գնահատել
- Դեկտեմբերի 2, 2022
- 18:30 - 20:00
- Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
- +37433584696
📢 Վերջին տարիներին շատ մեծ կազմակերպություններ, ուսումնական ընկերություններ և խորհրդատվական գործակալություններ «ապագայի մետա-կարողություններ» խորագրի ներքո հրապարակել են տասնյակ տարբեր վարկանիշային ցուցակներ: Ցավոք, դրանք հաճախ մնում են միայն որպես զվարճալի ընթերցանության նյութ անբավարար մեթոդաբանական կամ գործնական մշակման պատճառով:
🤩 Այս վարպետաց դասի ընթացքում մենք կքննարկենք, թե ինչ կարողություններ են պահանջվում ղեկավարներից՝ այսօր և ապագայում թիմերին առաջնորդելու և կազմակերպությունները հաջողությամբ զարգացնելու համար: Նաև, թե ինչպես գնահատել դրանք առաջնորդների բիզնեսի և կորպորատիվ մշակույթի համապատասխան մարտահրավերներին պատրաստ լինելը որոշելու համար:
👨🏫 Վարպետաց դասը կվարի Պավել Մերինովը:
👉 Արդեն հինգ տարուց ավել Պավելն իր թիմի հետ ուսումնասիրություններ են կատարում ապագայի առաջնորդների կարողությունների որոշման և գնահատման ոլորտում և դրանց արդյունքները հավաքել են պարզ, հիմնավորված և գործնական մոդելի մեջ:
🧐 Պավելը, որպես ռազմավարական խորհրդատու, օգնում է առաջատար միջազգային և տեղական ընկերությունների ղեկավարներին ձևավորել դիրքավորում ինչպես կազմակերպության ներսում, աընպես էլ կազմակերպությունից դուրս, հասնել համաձայնեցվածության ղեկավար թիմերում, բացահայտել և զարգացնել առաջնորդության ներուժը:
📌 Աշխատանքային լեզուն՝ ռուսերեն
ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է:
Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:
Գրանցվեք ստորև.