հայrate – գրավիչ գործատուների մրցանակաբաշխություն

  • Դեկտեմբերի 15, 2022
  • 18:30 - 20:30
  • Holiday Inn Yerevan - Republic Square
  • +37433584696

«հայrate» ծրագիրը գործատուների վարկանիշի հետազոտություն է։

Հայաստանի ՄՌ Ասոցիացիան և Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերությունը համատեղ նախաձեռնել են «հայrate» ծրագիրը, որը միտված է բացահայտելու ուսանողների կարծիքով հայաստանյան շուկայի գրավիչ գործատուներին:

Գործատուի բրենդավորման հիմնախնդիրը բիզնես աշխարհում լայն քննարկման առարկա դարձած թեմաներից է։ Գրագետ մշակված բրենդավորումը կարևոր դեր է խաղում ընկերությանն անհրաժեշտ երիտասարդ տաղանդների ներգրավման, ինչպես նաև աշխատաշուկայում բարձր հեղինակություն ունենալու հարցում: Շատ կարևոր է, որ հայաստանյան գործատուները ևս շարունակաբար զարգանան և աշխատեն իրենց վարկանիշի վրա:

Նմանօրինակ նախաձեռնությունները կարևոր են թե՛ ուսանողության պատկերացումների արտացոլման և կարծիքի արտահայտման տեսանկյունից, և թե՛ գործատուների՝ երիտասարդության, որպես Հայաստանի աշխատաշուկայի վաղվա օրվա ներկայացուցիչների, հանդեպ առավել ճկուն, խրախուսիչ և ընդգրկուն գործելակերպի ձևավորման համար։

Միջոցառման ժամանակ ամփոփ կներկայացվեն հետազոտության արդյունքները, ինչպես նաև սպասվում են անակնկալներ:

Մուտքն ազատ է:

Միջոցառումներ
Leading the Way: Driving Inclusion and Equality Across Europe
  • Դեկտեմբերի 5, 2024
  • 14:00 - 15:00
OpenUP. Episode 5 Արփիի հետ
  • Դեկտեմբերի 11, 2024
  • 18:30 - 21:00
  • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ