Ինչպե՞ս մոտիվացնել ZOOMER-ներին
- Նոյեմբերի 6, 2024
- 16:30 - 18:30
- Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
- +37433584696
Նոյեմբերի 6-ին Հայաստանի ՄՌ Ասոցիացիայում կայանալիք Դավիթ Մեջլումյանի վարպետաց դասին քննարկվելու են՝
- Ինչու՞ են Z-երը ուրիշ կամ ո՞րն է նրանց և նախորդ սերունդների միջև խնդիրը
- Թվային կախվածություն կամ ինչպե՞ս փրկել նոր սերնդի ուղեղները
- Ինչպե՞ս են տեխնոլոգիաները փոխում աշխատաշուկան և մարդկանց վարքը
- Ի՞նչն են կարևորում Z-երը գործատու ընտրելիս
- Ալարկոտության 3 պատճառները
- Ինչպե՞ս մոտիվացնել Z-երին
- 3 ռազմավարական մոտեցում
Դավիթ Մեջլումյանը կառավարման մասնագետ է և գիտահանրամատչելի գրքի հեղինակ։ Նա զբաղվում է գիտության հանրայնացմամբ և կառավարման հարցերի խորհրդատվությամբ։ Դավիթն ուսումնասիրում է մարդկային վարքագծի և կառավարման բնագավառներում ամենաակտուալ փոփոխությունները ու տարբեր հարթակներում հանրամատչելի կերպով ներկայացնում դրանք: Անցկացրել է սեﬕնարներ ՀՀ բազմաթիվ համալսարաններում (ԵՊՀ, Բրյուսովի անվան պետական համալսարան, Եվրոպական համալսարան, Ֆրանսիական համալսարան):
Բացի հանրային գործունեությունից, մատուցում է խորհրդատվական ծառայություններ: Գործակցել է` IDBank, Coffee House, Brow & beauty bar, Nurri Consulting, Elegant Armenia, Dr. Romanika և այլ ընկերությունների հետ: Նրա հեղինակած «Գրողի տարած մոտիվացիա» գիրքը պատմում է, թե ինչպես են գիտական փաստերը բացահայտում մարդկանց պահանջները, և տալիս է մոտիվացված լինելու մասին գլխավոր հարցերի պատասխանները։ Ըստ Armenpress-ի` գիրքը չորս անգամ դարձել է հայաստանյան բեսթսելլեր։
Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է:
Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:
Գրանցվեք ստորև