OpenUP. Episode 6 Սամվել Մարտիրոսյանի հետ
- Մարտի 4, 2025
- 18:30 - 21:00
- Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
- 094584696
OpenUP-ի 6-րդ էպիզոդում մարտի 4-ին Արփի Կարապետյանը կհյուրընկալի Սամվել Մարտիրոսյանին՝ CyberHUB կիբերանվտանգութփյունով
զբաղվող ընկերության համահիմնադրին։ Սամվելը նաև համահիմնադիր է Metascale թվային մարքեթինգով եւ բիզնես աճով զբաղվող ընկերությունում։ Նա
հանդիսանում է ԱՐԴԻ կրթական ակադեմիայի մարքեթինգի բաժնի ղեկավար։
Նա ArmSec հիմնադրամի տնօրենն է։ Սամվել Մարտիրոսյանը վարում է սյունյակ Media.am նախագծում՝ ներկայացնելով մեդիա ոլորտը։ Դասավանդում է
“Արեգնազան” կրթահամալիրում։
Երկար տարիներ եղել է իրավապաշտպան, հետո՝ լրագրող և խմբագիր։ Նա դասավանդել է հայաստանյան մի շարք համալսարաններում։
Այսպիսով, այս անգամ արդեն Սամվել Մարտիրոսյանի հետ, ունենալու ենք զրույց, որի ընթացքում տարբեր վարժությունների, հարցերի և խաղերի օգնությամբ բոլորս միասին փորձելու ենք բացահայտել նրա անձի բազմաշերտ և գեղեցիկ էությունը իր բոլոր դրսևորումների մեջ:
Եղե՛ք պատրաստ բաց լինելու և ինքնարտացոլում կատարելու:
️Դե ինչ, հիշե՛ք Episode 6-ի ամսաթիվը. մարտի 4, 18:30
Տեղերը սահմանափակ են, շտապե՛ք շուտ ամրագրել Ձեր տոմսը:
OpenUP-ի մասին
Ձեզ հետաքրքի՞ր է ինքնաբացահայտման աշխարհը: Միացե՛ք մեր յուրօրինակ հանրային միջոցառմանը և եկեք OpenUP, որը բացահայտում է մարդկության գեղեցիկ բազմազանությունը և ընդգծում զարմանալի նմանություններ:
Ուզու՞մ եք անցնել գրավիչ ճանապարհով դեպի ձեր “ես”–ը: OpenUP-ը եզակի ծրագիր է, որը քոուչինգի, խաղերի, անմիջական մթնոլորտի և դրական տրամադրության ձևաչափով ընկղմվում է մարդու տարբեր դերերի, պատմությունների, զգացմունքների, վախերի, ձգտումների և բազմաթիվ այլ հետաքրքիր ոլորտների մեջ՝ փորձելով բացահայտել անձի բազմաշերտ էությունը իր բոլոր դրսևորումների մեջ:
Երբևէ մտածե՞լ եք թե ինչպես են ձեզ ընկալում ուրիշները։ Եկեք մտածենք միասին: Ականատես դարձեք մտածելու տեղիք տվող զրույցին մեր հատուկ հյուրերի հետ, մասնակցե՛ք և բացահայտե՛ք նաև հետաքրքիր բաներ ձեր մասին։