6Q academy

  • Մայիսի 27, 2026 - Հուլիսի 15, 2026
  • 18:30 - 21:30
  • փ. Արամի 80, Երևան
  • 094584696

Cascade People & Business-ը վերադառնում է 6Q academy ինտենսիվ առաջնորդության և անձնական զարգացման ծրագրով՝ ուղղված այն հիմնարար մարդկային հմտությունների ձևավորմանը, որոնք անհրաժեշտ են այսօրվա բարդ և անորոշ աշխարհում։ Ծրագիրը հարմարեցված է հայկական մասնագիտական միջավայրին և նախատեսված է առաջնորդների, ղեկավարների, ՄՌ մասնագետների և անձնային աճի ձգտող մասնագետների համար։

6Q academy-ն համադրում է կիրառական տեսությունն ու գործնական աշխատանքը՝ զարգացման վեց առանցքային ուղղություններով՝ հուզական, մշակութային, կոգնիտիվ, ադապտիվ, քաջության և նարատիվ գործակիցներ։ Ծրագիրը օգնում է կառավարել զգացմունքները ճնշման տակ, խոսել ազդեցիկ, և գիտակցված որոշումներ կայացնել փոփոխվող իրավիճակներում։

Ծրագիրն անցկացվում է փորձառու և խնամքով ընտրված թրեյներների թիմի կողմից։ Յուրաքանչյուր ուղղություն վարում է իր ոլորտի մասնագետը՝ ապահովելով խորություն, կիրառելիություն և իրական գործնական արժեք։

6Q academy-ի տևողությունը 2 ամիս է։ Ծրագիրը ներառում է 8 հանդիպում՝ շաբաթական մեկ անգամ (յուրաքանչյուրը՝ 3 ժամ), որոնք համադրում են տեսություն, փորձարարական վարժություններ և ռեֆլեկցիա։ Մասնակիցները ծրագրի սկզբում և ավարտին անցնում են գնահատումներ՝ իրենց առաջընթացը տեսանելի դարձնելու համար։ Ծրագրի ավարտին տրվում է մասնակցության վկայական։

Ստացիր ամբողջական տեղեկատվությունը 6Q academy-ի մասին այստեղ։

Միջոցառումներ
6Q academy
  • Մայիսի 27, 2026
  • 18:30 - 21:30
  • փ. Արամի 80, Երևան
Practical AI for HR Use Cases | AIHR Webinar
  • Հունիսի 23, 2026
  • 18:00 - 19:00
  • Առցանց
Առաջնորդության գինը | 13-րդ Ամենամյա Տարածաշրջանային ՄՌ համաժողով
  • Սեպտեմբերի 25, 2026
  • 11:00 - 18:00
  • Երևանի երկաթուղային կայարան
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ