- Նոյեմբերի 5, 2026
- Կատեգորիա Հայտարարություններ

Ուրախությամբ հայտարարում ենք, որ Հայաստանի ՄՌ Ասոցիացիան այսուհետ HR Certification Institute-ի (HRCI) հավաստագրման լիազորված գործընկեր է։
Այս համագործակցության շնորհիվ Հայաստանի ՄՌ մասնագետներն այժմ հնարավորություն ունեն հենց Հայաստանում նախապատրաստվելու HRCI-ի միջազգայնորեն ճանաչված հավաստագրման քննություններին մեկ ամբողջական փաթեթով, որը ներառում է դասընթացների շարք՝ HRCI-ի միջազգային թրեյների կողմից , հասանելություն HRCI-ի պաշտոնական առցանց ուսումնական հարթակին, փորձնական թեստեր և քննության վաուչեր։
Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ Հայաստանի ՄՌ Ասոցիացիան շարունակում է նպաստել Հայաստանում ՄՌ մասնագիտության զարգացմանն ու մասնագիտական չափանիշների բարձրացմանը՝ միաժամանակ ընդլայնելով հայաստանյան ՄՌ համայնքի կապը միջազգային մասնագիտական հարթակների հետ։
HRCI-ի մասին
HR Certification Institute-ն (HRCI) անկախ, շահույթ չհետապնդող հավաստագրող կազմակերպություն է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում։ Արդեն 50 տարի HRCI-ը սահմանում է ՄՌ մասնագիտական գիտելիքների և կարողությունների միջազգային չափանիշներ։ Կազմակերպությունը նաև իրականացնում է ՄՌ ոլորտի ISO տեխնիկական հանձնաժողովի քարտուղարության գործառույթները։
|
500,000+ հավաստագրված մասնագետ |
150+ երկիր |
|||||||
|
1976 HRCI-ի հավաստագրման առաջին քննությունները |
8 ՄՌ հավաստագրման ծրագիր |
|||||||
Ի՞նչ հնարավորություններ է սա ընձեռում Հայաստանի ՄՌ մասնագետներին
|
Դասընթացների շարք՝ HRCI-ի միջազգային թրեյների կողմից |
Հասանելություն HRCI-ի պաշտոնական առցանց ուսումնական հարթակին |
|||||||
|
Քննական նյութեր, փորձնական թեստեր և առաջընթացի մոնիթորինգ |
Քննության վաուչեր |
|||||||
Մենք շարունակելու ենք մեր ջանքերը Հայաստանում ՄՌ մասնագիտության զարգացմանն ու միջազգային չափանիշների տարածմանը նպաստելու համար։
Անհամբեր սպասում ենք ողջունելու մեր համայնքի՝ ապագա HRCI միջազգայնորեն հավաստագրված մասնագետներին։